Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Դանիայի հավաքականը F խմբի շրջանակում Վիեննայում հյուրընկալվել էր Ավստրիայի հավաքականին։ Առաջին կեսում ամբողջությամբ հավասար պայքար էր ընթանում դաշտում, իսկ կողմերը նախքան ընդմիջման գնալը չբացեցին խաղի հաշիվը։ Երկրորդ կեսն էլ շատերի համար անսպասելի ընթացք ստացավ, քանի որ Դանիայի հավաքականը, պարզապես, միացրեց իր շարժիչները՝ մրցակցի դարպասն ուղարկել 4 անպատասխան […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 8։0 հաշվով ջախջախեց Բելառուսի ընտրանուն։ Պարզվում է՝ սա Բելառուսի հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է: Այդ մասին տեղեկացնում է Eurosport-ը։ Մինչ այդ բելառուսներն իրենց ամենախոշոր հաշվով պարտությունը կրել էին 2003 թվականի հունիսի 11-ին՝ Եվրո-2004-ի ընտրական փուլի Ավստրիայի հավաքականի դեմ […]
Ավելին
Առայժմ հայտնի չէ, թե «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան որ ակումբում կշարունակի իր ելույթները, սակայն ավստրիացին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբի շարքերը։ Ինչպես տեղեկացնում է As-ը, Ալաբայի տեղափոխության ամենահավանական տարբերակները «Ռեալն» ու ՊՍԺ-ն են, սակայն պարբերականին հասանելի է դարձել բավական հետաքրքիր մանրամասներ կողմերի բանակցություններից։ Բանն այն է, որ ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում «Սասուոլոյի» դեմ կայացած խաղի վերջնամասում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր թիմի երրորդ գոլը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։1։ Այդ գոլը թվով 759-րդն էր պորտուգալացու կարիերայում պաշտոնական հանդիպումներում։ Squawka, ESPN և այլ հեղինակավոր աղբյուրներ վկայում են, որ այս ցուցանիշով Ռոնալդուն հավասարվեց Ավստրիայի և Չեխոսլովակիայի հավաքականների նախկին հարձակվող Յոզեֆ Բիցանին (759 գոլ), […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին ավարտվեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկությունը, ինչի արդյունքում էլ ձևավորվեցին 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավուման փուլի զամբյուղները, որոնց հիման վրա էլ դեկտեմբերի 7-ին Ցյուրիխում կայանալու է վիճակահանությունը։ Այս ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2021 թվականի մարտին և ավարտվելու նույն թվականի նոյեմբերին։ Այսպիսով, զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը․ Առաջին զամբյուղ – Բելգիա, Ֆրանսիա, […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին կայացավ Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրը, ինչի արդյունքում ձևավորվեցին բոլոր խմբերի վերջնական տեսքը։ A դիվիզիոն, 1-ին խումբ 1․ Իտալիա – 12 միավոր 2․ Նիդեռլանդներ – 11 միավոր 3․ Լեհաստան – 7 միավոր 4․ Բոսնիա և Հերցեգովինա – 2 միավոր A դիվիզիոն, 2-րդ խումբ 1․ Բելգիա – 15 միավոր 2․Դանիա – 10 […]
Ավելին
Նոյեմբերի 12-ին կայացան Եվրո-2020-ի անցումային փուլի եզրափակիչ հանդիպումները, որոնց արդյունքում մրցաշարի խմբային փուլի ուղեգիր ձեռք բերեցին նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Շոտլանդիայի, Հունգարիայի և Սլովակիայի հավաքականները։ Այսպիսով, մրցաշարի խմբերը վերջնական տեսքը ստացան․ A խումբ Թուրքիա Իտալիա Ուելս Շվեյցարիա B խումբ Դանիա Ֆինլանդիա Բելգիա Ռուսաստան C խումբ Նիդեռլանդներ Ուկրաինա Ավստրիա Հյուսիսային Մակեդոնիա D խումբ Անգլիա Խորվաթիա Չեխիա Շոտլանդիա […]
Ավելին
Հոկտեմբերի 8-ին մեկնարկում են Եվրո-2020-ի անցումային հանդիպումները, որոնց արդյունքներով էլ կիմանանք Եվրոյի վերջին 4 հավաքականների անունները։ Անցումային խաղերի իրավունք են ձեռք բերել Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության արդյունքում իրենց խմբերի հաղթողները և այն հավաքականները, որոնք չեն կարողացել որակավորման փուլի արդյունքում ձեռք բերել ուղիղ ուղեգիր։ Այսօր կկայանան անցումային կիսաեզրափակիչ հանդիպումները․ կայանալու են հետևյալ 8 հանդիպները Վրաստան – […]
Ավելին
Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Ավստրիայի հավաքականը սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Ավստրիացիների կազմում գոլերը հեղինակեցին Դավիդ Ալաբան և Շտեֆան Լայները, իսկ մակեդոնացիների կազմում խաղավարտին մոտ աչքի ընկավ Վլադկո Ստոյանովսկին։ Ասպիսով, Ավստրիայի հավաքականը միացավ Անգլիայի, Չեխիայի, Ուկրաինայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Խորվաթիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի և Բելգիայի հավաքականներին՝ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025