Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Այնտրախտի» եզրային կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «բյանկոներիները» 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ֆրանկֆուրտյան ակումբին վճարել են 12 մլն եվրո։ Նշենք, որ սերբ ֆուտբոլիստն «արծիվների» կազմում հանդես էր գալիս 2018 թ. օգոստոսից` անցկացրած 171 խաղում դառնալով […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»` տիրանալով բաղձալի գավաթին։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «արքայական» ակումբը հոբելյանական` 5-րդ անգամ է դարձել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր` այդ ցուցանիշով հավասարվելով «Միլանին» ու «Բարսելոնային», որոնք մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբներն էին։ Հավելենք, որ «սերուցքայինները» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը հաղթել են նաև 2002, 2014, 2016 և 2017 թվականներին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող գավաթակիրները` «Ռեալ Մադրիդն» ու «Այնտրախտը»։ Հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տարածքային և խաղային առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեցին Դավիդ Ալաբայի ու Կարիմ Բենզեմայի խփած գոլերը։ Այսպիսով, «Ռեալը» հոբելյանական` 5-րդ անգամ […]
Ավելին
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող գավաթակիրները` «Ռեալ Մադրիդն» ու «Այնտրախտը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` օգոստոսի 10-ին` Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը։ Հանդիպման շրջանակում միմյանց դեմ կմրցեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող գավաթակիրները` «Ռեալ Մադրիդն» ու «Այնտրախտ Ֆրանկֆուրտը»։ Հավելենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախեց «Այնտրախտին»։ Մայնի Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի միակ գոլը 64-րդ րոպեին խփեց թիմի նարեկ Ռանդալ Կոլո-Մուանին` օգտվելով «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի կոպիտ սխալից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեկնարկեց Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը, որի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան»` Մայնի Ֆրանկֆուրտի «Դոյչե Բան Պարկ» մարզադաշտում, մրցեց «Այնտրախտի» դեմ։ Մյունխենյան ակումբն առաջին կեսում պարզապես սառը ցնցուղ էր պատրաստել մրցակցի համար ու նախքան ընդմիջման գնալը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Այնտրախտի» դարպասը։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Յոզուա Կիմիխը, Բենջամեն Պավարը, Սադիո Մանեն, Ջամալ Մուսիալան […]
Ավելին
«Այնտրախտի» և Ավստրիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մարտին Հինտերեգերը 29 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Ես այնքան մեծ շուքով տոնեցի Եվրոպա լիգայում հաղթանակը, քանի որ արդեն գիտեի, որ սա կլինի իմ վերջին մեծ հաղթանակն այս քաղաքի ֆանտաստիկ երկրպագուների հետ, որն իմ երկրորդ տունն է դարձել: Ես բացառապես մեծ երախտատագիտությամբ և ուրախությամբ կհիշեմ այն ժամանակը, որն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այնտրախտի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին։ Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ «արծիվները» 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց Էյնդհովենը ներկայացնող ակումբին վճարել է 4 մլն եվրո։ Գերմանացի ֆուտբոլիստը հոլանդական ակումբում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի կազմում անցկացրել է 77 հանդիպում` […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչում «Այնտրախտը» 11-մետրանոցներով հաղթեց «Ռեյնջերսին»` նվաճելով բաղձալի գավաթը։ Հանդիպումից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում տեղադրվեց` պարզելու տվյալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստին։ Այսպիսով, «Այնտրախտի» լատերալ Ֆիլիպ Կոստիչը, ստանալով ձայների 40%-ը, ճանաչվել է տվյալ հադնիպման լավագույն ֆուտբոլիստ։ Առաջարկված մյուս ֆուտբոլսիտները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ. 2. Ռաֆայել Բորե («Այնտրախտ») – 24% 3. Կևին Տրապ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023