Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իսպանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությունն ամբողջությամբ Իսպանիայի հավաքականի ձեռքում էր, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 61%-ը, սակայն գրեթե գոլային պահեր չկային։ «Ֆուրիա ռոխայի» ստեղծած վտանգավոր պահերից կարելի է առանձնացնել միայն 25-րդ րոպեին Դանիո Օլմոյի դրվագը, ում հարվածից հետո Ջանլուիջի Դոնարուման փրկեց «սկուադրա աձուրային»։ […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 5:3 հաշվով լրացուցիչ ժամանակում թրիլլերային հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ` նվաճելով մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Շվեյցարիայի դեմ։ Այդ խաղում իսպանացիների հաղթական գնդակը լրացուցիչ ժամանակում խփեց Ալվարո Մորատան` 100-րդ րոպեին հաշիվը դարձնելով 4:3։ Twitter-ի իր միկրոբլոգում այդ հանիպման տպավորություններով է կիսվել Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը, […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը հունիսի 28-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցելու է Խորվաթիայի ընտրանու դեմ։ «Ֆուրիա ռոխայի» հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է այդ հանդիպման վերաբերյալ իր սպասելիքներով. «Ես 15 տարեկանից երազել եմ խաղալ նման մակարդակի մրցաշարում։ Խորվաթիայի հավաքականը շատ վարպետներ ունի. նրա կազմում խաղում են Մարսելո Բրոզովիչը, Մատեո Կովաչիչն ու Լուկա Մոդրիչը։ Հզոր պայքար […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ։ Նախքան բուն թեմային անցնելն այսուհետ կվերհիշենք մեզ համար ինչ-որ հաճելի գոլ կամ հանդիպում, իսկ տեսանյութնը նվիրված է Եվրո-2020-ի հունիսի 19-ի խաղային օրվա օրվան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2020-ի E խմբի շրջանակում Իսպանիայի հավաքականը Սևիլիայում մրցեց Շվեդիայի ընտրանու դեմ։ Ինչպես և սպասվում էր, առաջին կեսն անցավ իսպանացիների բացահայտ տարածքային առավելությամբ, ինչի հետևանքով էլ ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր։ Աչքի ընկնելուն շատ մոտ էին Դանի Օլմոն, Կոկեն և Ալվարո Մորատան։ Հատկապես հիշատակման է արժանի Մորատայի դրվագը, երբ «ֆուրիա ռոխայի» կենտրոնական հարձակվողը մեն-մենակ էր […]
Ավելին
Մայիսի 29-ին ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկությունը. եզրափակիչ խաղում «Չելսին» Կայ Հավերցի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` ակումբի պատմության մեջ երկորդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ով 8 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։ Նորվեգացի ֆուտբոլիստին հարդել […]
Ավելին
Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական օգտահաշվում հրապարակվել են այն 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Եվրո-2020-ին։ Հավելենք, որ հայտացուցակում չի ընդգրկվել «Ռեալ Մադրիդից» չի ընդգրկվել որևէ ֆուտբոլիստ․ Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ընթացքում ստացած բազմաթիվ վնասվածքների պատճառով ֆիզիկապես պատրաստ չէ մասնակցել տարվա գլխավոր ստուգատեսին, իսկ Դանի Կարվախալը վնասվածք ունի։ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրավիրել է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան 6 հանդիպումներ, որոնցից մեզ հետաքրքրում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող ակումների խաղերը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ ՉԼ ուղեգրի համար պայքարող «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց այդ ուղեգիրն արդեն նվաճած «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում՝ գրեթե առանց գոլային պահերի։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսի սկզբնամասն անցավ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի առավելությամբ, ովքեր 21-րդ րոպեին շատ մոտ էին հաշիվը բացելուն, սակայն Էրիկ Պուլգարի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ 27-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Բենևենտոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն թուրինյան ակումբը քիչ-քիչ սկսեց առավելություն ստանալ և նախքան ընդմիջման գնալը մի քանի անգամ կարող էր բացել խաղի հաշիվը։ 39-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն նույնիսկ դարձավ գոլի հեղինակ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ռոզարիո Աբիսոն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023