VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը առաջին անգամ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ սահմանել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի մրցանակներ: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին ամիսներին մրցանակը չի հանձնվել, փոխարենը հանձնվում է մրցանակ ամբողջ աշնանային հատվածի լավագույնների համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ VBET Հայաստանի […]
Ավելին
Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Սպորտի միջազգային հետազոտական կենտրոնը՝ CIES Football Observatory-ին, հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որ եվրոպական ակումներն ունեն ամենաերիտասարդ կազմը։ Եվրոպական ակումբներից ամենաերիտասարդ կազմն ունի Լատվիան ներկայացնող «Մետտան», որի միջին տարիքը կազմում է 20․7 տարեկան, նրան հաջորդում են «Ժիլինան» (Սլովակիա, 21․2 տարեկան), «Գրոտան» (Իսլանդիա, 22 տարեկան), «Վալմերասը» (Լատվիա, 22 տարեկան), «Կոդրու Լոզովան» (Մոլդովա, 22․1 տարեկան), «Զիմբրուն» […]
Ավելին
Հոկտեմբերի 10-ին Ազգերի լիգայի C լիգայի 3-րդ տուրի շրջանակում Չեռնոգորիայի հավաքականը Ստեֆան Յովետիչի և Իգոր Իվանովիչի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ։ Բալկանյան հավաքականը վաստակեց 9 միավոր և գլխավորում է C լիգայի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ մեր ոչ բարով հարևանները ունեն 3 միավոր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Այդ հանդիպմանը Չեռնոգորիայի հավաքականի կազմում […]
Ավելին
Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթանում։ Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, առաջնագծում զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը։ Այդ մասին ակումբը գրել է հետևյալը․ «Ցավալի լուր առաջնագծից: «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը արիաբար միացավ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած Հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Հզոր Զինվո’ր ջան:«Ալաշկերտ» ՖԱ-ն իր […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Ռենովայի» դեմ։ Խաղի մեծ մասում «Ալաշկերտը» ուներ առավելություն և ստեղծեց բազում գոլային պահեր։ Հատկապես առաջին կեսում Եղիշե Մելիքյանի սաները 2-3 իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց «Ռենովայի» դարպասը։ «Ռենովայի» ֆուտբոլիստներն էլ ունեցած […]
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 27-ին, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում պայքարի մեջ է մտնում «Ալաշկերտը», որը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Հյուիսային Մակեդոնիան ներկայացնող «Ռենովայի» դեմ։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամակով 20։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց հեռարձակմամբ՝ այստեղ․ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ «Ալաշկերտ» […]
Ավելին
Օգոստոսի 25-ին «Ռիտերայ» (Լիտվա) 3:2 «Դերրի Սիթի» (Հյ․ Իռլանդիա) խաղով մեկնարկեց Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլը։ Այսօր օգոստոսի՝ 27-ին, որակավորման առաջին փուլի շրջանակում պայքարի մեջ են մտնելու բազմաթիվ ակումբներ, որոնց թվում են նաև հայկական երեք ակումբները՝ «Նոան», «Ալաշկերտը», ինչպես նաև «Շիրակը»։ Առաջինը պայքարի մեջ կմտնի VBet Հայաստանի գավաթակիր «Նոան», որը Ղազախստանում հյուրընկալվելու է […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 10-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, ինչի արդյուքնում պարզ դարձան նաև հայկական ակումբների մրցակիցները։ Ասյպիսով, «Ալաշկերտը» Երևանում կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Ռենովայի» դեմ, «Շիրակը» Բուխարեստում կմրցի «Ստյաուայի» դեմ, իսկ «Նոան» Ղազախստանում հյուրընկալվելու է «Կայրաթին», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո […]
Ավելին
Այսօր՝ հուլիսի 16-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց և որոշվեց Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնության ձևաչափը, ինչպես նաև հստակեցվեց լեգեոներների սահմանաչափի հարցը։ Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունը կանցկացվի 3 շրջանով, խաղերի հայտացուցակում պարտադիր կլինի Հայաստանում մարզված 9, իսկ խաղադաշտում միաժամանակ՝ երկու ֆուտբոլիստի առկայությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023