Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 27-րդ տուրը, որի առաջին խաղում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Միլանը» մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը հիմնականում անցավ «ռոսոներիների» առավելությամբ, ովքեր էլ 29-րդ րոպեին Ռաֆայել Լեաուի ջանքերով բացեցին հաշիվը։ Նշենք, որ պորտուգալացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում խփեց իր 8-րդ գոլն ու Զլատան Իբրահիմովիչի հետ «Միլանի» լավագույն ռմբարկուն է։ Խփված գոլից հետո դաշտում, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ Լուչինո Սպալետիի թիմը չկարողացավ օգտվել «Միլանի» ու «Ինտերի» սայթաքումներից ու գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Կալյարին» լուրջ դիմադրություն ցույց տվեց նեապոլիտանական ակումբին, իսկ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Դեռ ավելին` «Նապոլին» միայն 87-րդ րոպեին կարողացավ խուսափել պարտությունից. աչքի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով բավական անակնկալ հաղթանակ տոնեց գործող չեմպիոն «Ինտերի» նկատմամբ։ Ալեսիո Դիոնիզիի թիմն ընթացիկ մրցաշրջանում կարծես գրանդ ակումբների դահիճը դարձած լինի։ «Սասուոլոն» ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է նաև «Յուվենտուսին» (2:1) և «Միլանին» (3:1)։ Ընդ որում, ինչպես հայտնում է OptaPaolo-ն, «ներովերդին» պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում հյուրընկալվելիս […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն և գրեթե ամեն ինչով գերազանցում էին մրցակցին, սակայն Սիմոնե Ինձզագիի սաների խաղը չէր ստացվում, իսկ գնդակը որոշ դրվագներում չցանկացավ հայտնվել հյուրերի դարպասում։ «Սասուոլոյի» ֆուտբոլիստներն էլ որակական տեսանկյունից ավելի լավ հանդիպում անցկացրին ու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։ Կարելի է ասել` «ռոսոներիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ջունիոր Մեսիասի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Թվում էր` արագ գոլից հետո Ստեֆանո Պիոլիի թիմը հերթական հեշտ հաղթանակը կտոնի, սակայն «Միլանը» լուրջ դիմադրության բախվեց և դժվարությամբ 1 միավոր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «գայլերի» համար, քանի որ արդեն 20-րդ րոպեին հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Անտոնին Բարակն ու Ադրիեն Թամեզը։ 32-րդ րոպեին «Վորոնայի» ֆուտբոլիստները «Օլիմպիկո» մարզադաշտի լուսատախտակին վառեցին արդեն 0:3 հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Պայրետոն խաղից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 26-րդ տուրը, որի մեկնարկային խաղում կայացավ թուրինյան հերթական դերբին. «Յուվենտուսը» «Ալյանց» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը, ովքեր արդեն 13-րդ րոպեին Մաթիաս դե Լիխտի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Այդուհանդերձ, հանդիպման մնացած ժամանակահատվածում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը չկարողացավ զարգացնել հաջողությունը։ Դեռ ավելին` երկրորդ խաղակեսում «Տորինոն» շատ ավելի լավ տեսք […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման 76-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո բերգամասկների կազմից հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Մալինովսկին` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 8-րդ րոպեին «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց Ռաֆայել Լեոաուի գնդակը։ Նշենք, որ պորտուգալացի հարձակվողին գոլային փոխանցում կատարեց «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը։ Ստեֆանո Պիոլիի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 55 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշրային աղյուսակը։ «Սամպդորիան», 23 միավորով, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հանրահայտ հարձակվող Սեբաստիան Ջովինկոյի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով։ Այսպիսով, վետերան հարձակվողը 7 տարի անց վերադառնում է իտալական ֆուտբոլ, որտեղից հեռացել էր 2015 թ. փետրվարին։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023