Ֆանտաստիկ Ինտեր! «Ներաձուրիները» ջախջախեցին Բոլոնիային 🎥

Ֆանտաստիկ Ինտեր! «Ներաձուրիները» ջախջախեցին Բոլոնիային 🎥

10/11/2022 - 01:37

Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:1 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Դիմարկոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Էդին Ջեկոն, Հական Չալհանօղլուն, Ռոբին Գոսենսն ու Լաուտարո Մաւրտինեսը։

Հյուրերի միակ գոլը խփեց Հարալամբոս Լիկոյանիսը։

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 27 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։

«Բոլոնիան», 16 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023