Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Մոնցայի» դեմ։ Հանդիպման ընթացքում «ռոսոներներն» ունեին խաղային առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դիվոկ Օրիգին ու Ռաֆայել Լեաուն։ «Մոնցայի» միակ գոլը խփեց Ֆիլիպո Ռանոկիան։ Նշենք, որ Դիասի առաջին գնդակի ժամանակ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս թրիլլերային խաղում 4:3 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հանդիպման հերոս դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ով 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց միլանյան ակումբին։ Հանդիպումից հետո հայազգի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով. «Ես նման հանդիպումների փորձ արդեն ունեի, սակայն այս մեկը յուրահատուկ էր, քանի որ «Ինտերի» մարզաշապիկով խփեցի առաջին գոլը։ Խաղավերջում մի փոքր հոգնել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ֆիորենտինան» մրցեց «Ինտերի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անհավանական հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով` 4:3 հաշվով։ Միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց Հենրիխ Մխիթարյանի` 90+5-րդ րոպեին խփած գոլը։ Նշենք, որ «Ինտերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինես, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկոլո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բյանկոներներն» ունեին խաղային լուրջ առավելություն` տոսկանական ակումբին ջախջախելով 4:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ադրիեն Ռաբիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մոյզե Քինն ու Վեսթոն Մակենին։ Թուրինյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր` բարձրանալով […]
Ավելին
Հոկտեմբերի 17-ին կայացել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիանի կողմից կազմակերպվող Gran Gala del Calcio AIC ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Միլանի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսի` «Ատալանտայի» դարպասն ուղարկած ֆանտաստիկ գոլը լավագույնն է ճանաչվել Ա սերիայի 2021/22 մրցաշրջանում։ Այդ հանդիպումը կայացել է 2022 թ. մայիսի 15-ին` Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում, որն ավարտվել է «ռոսոներիների» հաղթանակով` 2:0 հաշվով։ Հ․Գ․ […]
Ավելին
Հոկտեմբերի 17-ին կայացել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիանի կողմից կազմակերպվող Gran Gala del Calcio AIC ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը։ Երեկոյի գլխավոր մրցանակն ստացել է «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն` ճանաչվելով Ա սերիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում «ռոսոներիների» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման […]
Ավելին
Հոկտեմբերի 17-ին կայացել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիանի կողմից կազմակերպվող Gran Gala del Calcio AIC ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի է դարձել Ա սերիայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Մայք Մենյան («Միլան») Պաշտպաններ – Թեո Էրնանդես, Ֆիկայո Թոմորի (երկուսն էլ` «Միլան»), Գլեյսոն Բրեմեր («Տորինո»/«Յուվենտուս»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի») Կիսապաշտպաններ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ «Ռոսոներիները» հանդիպման հաշիվը բացեցին բավական արագ. 9-րդ րոպեին հարձակման ձախ եզրից Ռաֆայել Լեաուի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի կիսապաշտպան Միգել Վելոզուն։ Ստեֆանո Պիոլիի թիմի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 19-րդ րոպեին Կորայ Գյունտերը հավասարեցրեց հաշիվը։ Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Սալերնտինայի դեմ։ Հանդիպման ընթացքում միլանյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը և Նիկոլո Բարելան։ Նշենք, որ «ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 72-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ձուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Սալերնիտանայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 14:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 41 42 43 44 45 125

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023