«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Stopandgoal-ը՝ հղում կատարելով Calciomercato-ին, 32-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կետնրոնում։ Ինչպես գիտեք, Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, և ներկա պահին կողմերը նոր պայմանագիր կնքելու հարցում դեռևս համաձայնության չեն հասել։ Թուրինյան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Ռոման»։ Հանդիպման հաշիվը բավական արագ բացվեց․ 13-րդ րոպեին «բյանկոներիները» բազմաքայլ գրոհ զարգացրին, որն իր տրամաբանական ավարտին հասցրեց Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմաբրկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց 16-րդ գոլը։ 23-րդ րոպեին Ռոնալդուն կարող էր մեծացնել իր թիմի առավելությունը, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի հարվածից հետո «գայլերին» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ Առաջին խաղակեսում հռոմեական ակումբն ուներ տոտալ առավելություն և լուծեց հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցերը։ «Գայլերը» 20-29-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեցին «Վերոնայի» դարպասը։ Նախ 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ջանլուկա Մանչինին, ապա 22-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, ով Ա սերիայի շրջանակում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Վերոնայի» դեմ։ Հանդիպման 22-րդ րոպեին հռոմեական ակումբի կազմում իր հերթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Միխթարյանը՝ հաշիվը դարձնելով 2։0։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանն Ա սերիայի շրջանակում անցկացնում է 19-րդ հանդիպումը՝ խփելով 9-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կընդունի «Վերոնային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Պաչաջյան․ «Մշտապես առավելագույն չափով նվիրվել եմ հավաքականին, երբ խաղալու հնարավորություն եմ ստացել»
Լևոն Պաչաջյանը 2000-ականներին հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, ով 2007 թվականին նույնիսկ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ տևական ժամանակ ազգային հավաքականում կայուն տեղ ուներ, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 38 հանդիպում՝ խփելով 2 գոլ։ Այժմ Լևոնը 37 տարեկան է, սակայն չի դադարում ֆուտբոլ խաղալ և հաճույք ստանալ իր սիրած մարզաձևից՝ հանդես գալով շվեդական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմում մրցեց «Սպեցիայի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» տիրեցին նախաձեռնությանը և 17-րդ րոպեին Բորխա Մայորալի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ «Սպեցիայի» ֆուտբոլիստներն էլ ողջ առաջին կեսի ընթացքում ընդամենը մեկ անգամ հարվածեցին Պաու Լոպեսի դարպասի ուղղությամբ, որն էլ 24-րդ րոպեին վերածվեց գոլի․ այն գրանցվեց Ռոբերտո Պիկոլիի անվան դիմաց։ Հռոմեական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» հունվարի 23-ին սեփական հարկի տակ մրցելու է «Սպեցիայի» դեմ։ Հանդիպումից մեկ օր առաջ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու վերոնշյալ հանդիպմանը։ Ցուցակից բացակայում է հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպմանը հայտավորված են հետևյալ ֆուտբոլիստները․ Պարզվում է՝ 32-ամյա հայ կիսապաշտպանը մկանայաին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում են Ա սերիայի մամուլի ծառայությունից, Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Սպեցիայի» դեմ խաղում «Ռոման» պատժվեց տեխնիկական պարտությամբ՝ 0։3 հաշվով։ Այս որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ վերոհիշյալ խաղում նախատեսված 5-ի փոխարեն հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կատարել էր 6 փոխարինում, ինչը համարվում է Իտալիայի Գավաթի սահմանված կանոնակարգի խախտում։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի հավաքականի գործող լեգենդ և իտալական «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը դարձավ 32 տարեկան։ Այդ կապակցությամբ «գայլերն» իրենց թվիթերյան էջի միջոցով շնորհավորել են Մխիթարյանի տարեդարձը՝ տեղադրելով փոքրիկ տեսանյութ։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջոնում «Ռոմայի» կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 10-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023