Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլից» սեփական հարկի տակ 0:5 հաշվով կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբի ղեկավարությունն առաջիկա օրերին հստակ որոշում կկայացնի նորվեգացի մասնագետի ապագայի վերաբերյալ։ Աղբյուրը հաստատում է, որ Սուլշերին փոխարինելու հիմնական թեկնածուն «Ինտերի» նախկին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լիվերպուլին»։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «Լիվերպուլը», 13-րդ րոպեի դրությամբ, Նաբի Կեյտայի ու Դիոգու Ժոտայի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ոչ մի կերպ ուշքի չեկան այդ սառը ցնցուղից և նախքան ընդմիջման գնալը ստիպված […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Չնայած առաջին խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն և ավելի շատ էին հարվածում, կարելի է ասել, մանկունյական ակուկբի համար այն ձախողված էր։ Դրան գումարվեց նաև բաց թողած երկու գնդակը, որոնք 15-րդ ու 29-րդ րոպեներին իրենց անվան դիմաց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում «Յունայթեդի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային առավելություն և մի քանի անգամ լրջորեն սպառնացին մրցակցին, սակայն Անտոնի Մարսիալի ու Էդինսոն Կավանիի հարվածներից հետո «Էվերտոնին» փրկեց դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։ Երբ թվում էր, թե կողմերն ընդմիջման կգնան 0:0 հաշվի պայմաններում, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում 2:1 հաշվով ծանրագույն կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։ Մանկունյական ակումբի կազմից հաղթական գնդակը 90+5-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը. «Նման հանդիպումներ «Օլդ Թրաֆորդում» առաջին անգամ չէ, որ լինում են։ Մենք ստիպված […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր հանդիպում է ստացվել, որն ունեցավ դրամատիկ ավարտ։ Հանդիպման մինչև 60-րդ րոպեն «Վիլյառեալի» ֆուտբոլիստները Պակո Ալկասերի` 54-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթում էին մանկունյական ակումբին «Դեղին սուզանավը» ոչ միայն հաղթում էր, այլև շատ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ այս հանդիպումը բավական դրամատիկ ու թրիլլերային վերջաբան է ունեցել, սակայն ամեն ինչ հերթով։ Հանդիպման մեծ մասի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ունեին տոտալ առավելություն և ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր հերիքում նրանց […]
Ավելին
Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ արդեն 9-րդ րոպեին Մանուել Լանսինին բացեց խաղի հաշիվը` առաջ մղելով «Վեսթ Հեմին»։ Հանդիպման մնացած ժամանակահատավածում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց նրանց խփել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Ընդհանուր առմամբ, «Յունայթեդը» ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային առավելություն և հաղթեց 2:1 հաշվով, սակայն Օլե-Գունար Սուլշերի սաներին ամեն ինչ այդքան էլ հեշտ չտրվեց, քանի որ մինչև 89-րդ րոպեն Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը։ Ավելին` խաղի հաշիվը 30-րդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Յանգ Բոյսից»։ Այդ հանդիպման 72-րդ րոպեին մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն դաշտ դուրս բերեց Ջեսի Լինգարդին, ինչն էլ ճակատագրական դարձավ «Յունայթեդի» համար։ 90+5-րդ րոպեին Լինգարդի սխալ հետ փոխանցումից հետո Ջորդան Սիբաչոն մեն-մենակ մնաց Դավիդ դե Խեայի […]
Ավելին
1 2 3 4 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023