«Բարսելոնան» լրջորեն մտածում է ամրապնդել հարձակման գիծը, քանի որ այլևս հույսեր չի կապում կենտրանական հարձակվող Լուիս Սուարեսի հետ։ Կատալոնական ակումբը սկսել է հետքրքրվել «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia լրագրող Ջիանլուկա դի Մարցիո, «կապտանռնագույնների» երկրորդ մարզիչ Հենրիկ Լարսոնն արդեն կապ է հաստատել 24-ամյա ֆրանսիացի հարձակվողի ներկայացուցիչների հետ։ Ավարտված մրցաշրջանում Դեմբելեն […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին հստակ որոշել է, որ պետք է հեռանա ակումբից։ Նա երկու օր առաջ բյուրոֆաքսի միջոցով նամակ էր ուղարկել ակումբին՝ հայտնելով իր ցանկության մասին։ Արգենտինացի ֆուտբոլիստը կարող է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը հնարավորություն է տալիս նրան խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացին ևս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի դարպասապահ Դին Հենդերսոնի հետ, ով նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր համաձայնագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրում կա նաև կետ, որը հնարավորություն է տալիս ավտոմատ այն երկարաձգել ևս մեկ […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու ամենահավանական թեկնածուն կարծես թե «Մանչեսթեր Սիթին» է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սիթին» մտադիր է երեք տարվա պայմանագիր առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին։ Խաղացողի պայմանագրում էլ կետ կներառվի, որը հնարավորություն կտա նրան տեղափոխվել ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթի»։ Այդ ակումբը նույնպես պատկանում է «քաղաքաբնակների» սեփականատերերին։ Իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերիին հաջողվել է որոշ մանրամասներ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու ֆավորիտներից մեկն է։ Հայտնի է, որ օրեր առաջ արգենտինացի ֆուտբոլիստը կապվել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և հայտնել, որ դեմ չէ տեղափոխվել մանկունյական ակումբ և հետաքրքրվել՝ արդյո՞ք հնարավոր է դա, թե՞ ոչ։ Այդ փաստից էլ փորձում են օգտվել «Սիթիի» ղեկավարները և մտադիր են նրան պայմանագիր առաջարկել։ […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ինչպես գիտեք, օգոստոսի 25-ին արգենտինացի ֆուտբոլիստը ակումբի ղեկավարությանը բյուրոֆաքսի միջոցով տեղյակ է պահել, որ ցանկանում է հեռանալ ակումբից և մտադիր է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը՝ հեռանալով ակումբից։ Այսօր՝ օգոստոսի 26-ին, Marca պարբերականին հաջողվել է պարզել, որ մի շարք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լեսթերի» ձախ պաշտպան Բեն Չիլվելին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, «ազնվականները» 23-ամյա պաշտպանի դիմաց վճարել են 50 մլն եվրո։ Ավարտված մրցաշրջանում Չիլվելը «Լեսթերի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին լրջորեն մտածում է հեռանալ ակումբից։ Երեկ՝ օգոստոսի 25-ին, նա բյուրոֆաքս է ուղարկել ակումբի ղեկավարներին՝ ցանկություն հայտնելով հեռանալ ակումբից։ Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը նրան հնարավորություն է տալիս խզել պայամանգիրը և հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Esporte Interativo-ի լրագրող Մարսելո Մեխլերը, Լեո Մեսսին իրապես ցանկանում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Պեդրոյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր, իսկ խաղացողը հռոմեական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ «Չելսիի» հետ նրա պայմանագիրը մոտեցել էր ավարտին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեդրոն «գայլերի» կազմում տարեկան վաստակելու է 3 մլն եվրո […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին «Բավարիայից» 2։8 հաշվով կրած պարտությունից հետո լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին, սակայն «կապտանռնագույնները» չեն պատրաստվում հեշտությամբ բաց թողնել իրենց լեգենդին։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ չի կարելի Մեսսիին վաճառել։ Եթե արգենտինացի ֆուտբոլիստը պահանջի, որ ակումբը վաճառի նրա տրանսֆերը, ապա «Բարսելոնայի» ղեկավարները նրան […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023