Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ ֆանտաստիկ հանդիպում ստացվեց, որն ուղեկցվեց փոխնիփոխ գրոհներով և գեղեցիկ գոլերով, որն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 3:2 հաշվով։ Ռալֆ Ռանգնիկի թիմի կազմից փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրրիկի հեղինակ` հաղթական գնդակը խփելով 81-րդ րոպեին։ «Տոտենհեմի» կազմից աչքի ընկավ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցում է «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման 12-րդ րոպեին հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Անտոնիո Կոնտեի թիմն ուներ տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «խցնանները» մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Հին Մին Սոնն ու Սերխիո Ռեգիլոնը, իսկ «Էվերտոնի» պաշտպան Մայքլ Քինը […]
Ավելին
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ստեֆան դե Վրեյը, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում։ Football.London-ը, հղում կատարելով Inter Live-ին, հայտնում է, որ հոլանդացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Աղբուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 4 տարվա պայմանագիր` տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձով։ Հաղորդվում է, որ «ներաձուրիները» Դե Վրեյի վաճառքից ցանկանում են ստանալ նվազագույնը […]
Ավելին
Անցնող օրերին կրկին արդիական է եվրոպական Սուպերլիգայի թեման։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Սուպերլիգայի հիմնադիր-ակումբներից միայն «Ինտերն» է պաշտոնապես ամբողջությամբ դուրս եկել մրցաշարից։ Բանն այն է, որ միլանյան ակումբի ղեկավարության` Սուպերլիգային միանալու ստորագրած պայմանագրում ներառված է եղել մրցաշարը լքելու հատուկ կետ։ Հատկանշական է, որ «Ինտերը» Սուպերլիգային միացած ակումբներից միակն է եղել, որի հետ կնքված պայմանագրում եղել […]
Ավելին
«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, հնարավոր է, հաջորդ մրցաշրջանն սկսի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հոլանդացի մասնագետն անձամբ հետաքրքրված է մանկունյական ակումբը գլխավորելու տարբերակով, այդ պատճառով էլ ակտիվորեն սկսել է սովորել անգլերեն` պատրաստվելով «Յունայթեդի» հետ բանակացություններին։ Հաղորդվում է, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Տոտենհեմը» ցանկացել է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել 52-ամյա […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոն» «Ռիվերսայդ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակը, կարելի է ասել, անցավ հիմնականում հավասար պայքարում, սակայն հաճախ բանը չէր հասնում իրական գոլային պահերին, այդ պատճառով էլ այն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Որքան էլ զարմանալի է` կողմերը լրացուցիչ ժամանակն ավելի ակտիվ անցկացրին։ Համեմատության համար` […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 13-րդ տուրից հետաձգված «Բարնլի» – «Տոտենհեմ» հանդիպումը։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց ու «Բարնլին» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 71-րդ րոպեին խփեց տանտերերի ավագ Բեն Մին։ Այս հաղթանակից հետո Շոն Դայչի թիմը վաստակեց 20 միավոր ու բարձրացավ 18-րդ հորիզոնական։ «Տոտենհեմը», 39 միավորով, 8-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 4-րդ րոպեին հյուրերը Դեյան Կուլուսևսկիի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Նշենք, որ շվեդ հարձակվողը լոնդոնյան ակումբի շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Բաց թողած գոլից անմիջապես հետո Պեպ Գվարդիոլայի թիմը […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել ձախ պաշտպանի գոտին, ինչի համար ակումբը դիտարկում է 3 տարբերակ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, «արքայական» ակումբը հետաքրքրված է իր նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, ով ներկայումս հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Տոտենհեմի» ու Ռեգիլոնի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը «Ռեալին» թույլ կտա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023