Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Հանդիպման ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային և տարածքային առավելություն` հաղթելով 2:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեցին Ալեքսիս Սանչեսի և Հական Չալհանօղլուի գոլերը։ Ավստրիական ակումբի միակ գնդակը խփեց Օսկար Գլուխը։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց ընդմիջմանը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» Թուրինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ներաձուրիները» հիանալի հանդիպում անցկացրին` «ցլերին» ջախջախելով 3:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսն ու Հական Չալհանօղլուն։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 22 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն», 9 միավորով, 14-րդն է։
Ավելին
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։ «Ներաձուրիները» բավական վստահ սկսեցին հանդիպումն ու բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 11-րդ և 13-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ֆրանչեսկո Աչերբին ու Լաուտարո Մարտինեսը։ Այդուհանդերձ, հյուրերը կարողացան հետ բերել երկու գնդակի կորուստն ու ոչ-ոքի կորզել։ Տիագո Մոտայի թիմի գոլերը խփեցին Ռիկարդո Օրսոլինին ու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» «Արեչի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին 55-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի փոխարեն դաշտ դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին։ Արգենտինացի հարձակվողը պարզապես անհավանական բենեֆիս էր պատրաստել և 27 րոպեի ընթացքում մրցակցի դարպասը 4 գնդակ ուղարկեց` դառնալով պոկերի հեղինակ։ Մարտինեսը Սալերնո քաղաքը ներկայացնող ակումբի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Սիմոնե Ինձազգիի թիմին հաղթանակ պարգևեց 51-րդ րոպեին Ֆեդերիկա Դիմարկոյի խփած գոլը։ «Ինտերը» հաղթել է Ա սերիայի մեկնարկային 5 խաղերում էլ և վաստակած 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Էմպոլին» էլ պարտվել է բոլոր խաղերում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Կարելի է ասել` բասկյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Բրայիս Մենդեսի ջանքերով բացեց հաշիվը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «Սոիսեդադն» ուներ շատ ավելի լավ տեսք և քանիցս կարող էր ավելի մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն Իմանոլ Ալգուասիլի սաները […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքն, ակումբն ու գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձազգին երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետը «Ինտերը» մարզում է 2021 թ. հունիսից, ում գլխավորությամբ ակումբը նվաճել է 4 տիտղոս` երկուական անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր։ «Ներաձուրիները» նաև 2022/23 մրցաշրջանում Ինձզագիի օրոք հասել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին տոտալ առավելություն` «մանուշակներին» ջախջախելով 4:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ էլ խփեցին Մարկուս Թյուրամն ու Հական Չալհանօղլուն։ Այս հաղթանակից հետո միալանյան ակումբը վաստակեց 9 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Կալյարիին»։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 82-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Հանդիպումից հետո «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին խոսել է հայ ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին. «Նա պարզապես հարված է ստացել։ Ես անհանգստացած չեմ։ Ինչ վերաբերում է բուն հանդիպմանն, ապա ես […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Կալյարիի» դեմ։ «Ներաաձուրիներն» առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան և այն պահպանեցին մինչև վերջ։ Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Դենզել Դումֆրիսն ու Լաուտարո Մարտինեսը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ «Կալյարին», 1 միավորով, 15-րդն […]
Ավելին
1 3 4 5 6 7 16

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023