Ռուսական Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ մրցեց «Ռուբինի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանը, ով 23-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 1:1։ Նշենք, որ կազանյան ակումբից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Ուգոչուկվու Իվուն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Ռուբինի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուին։ Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ կազանյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 600 հազար եվրո։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Հայտնի է, որ 23-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Ռուբինը»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում բոսնիական «Զրինսկիի» դեմ կայացած խաղից հետո (0:1) մարզադաշտի հաղորդավարը հայտարարեց, որ Իվուն «Ուրարտուի» կազմում անցկացրել է տնային վերջին հանդիպումը։ Երևանյան ակումբի […]
Ավելին
«Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Ռուբինի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sportball24-ը, 23-ամյա ֆուտբոլիստը բոսնիական «Զրինսկիի» դեմ կայացած խաղում (0:1) վերջին տնային հանդիպումն է անցկացրել «Ուրարտուի» կազմում, ինչի մասին հայտարարել է նաև մարզադաշտի հաղորդավարը։ Աղբյուրի փոխանցմամբ` Իվուի ծառայություններով հետաքրքրված ակումբներից «Ռուբինն» ամենահստակ քայլերն է ձեռնարկել նրա […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Ռուբինը» սեփական հարկի տակ մրցեց «Ուֆայի» դեմ։ Կազանը ներկայացնող ակումբը, որը կատարելապես ձախողեց մրցաշրջանի գարնանային հարվածը, առաջին կեսից հետո հաղթում էր 1:0 հաշվով. 37-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վիտալի Լիսակովիչը։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում հյուրերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։ Նախ 54-րդ րոպեին […]
Ավելին
«Դինամո Բաթումիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Նապոլին» դեռևս ս/թ հունվարի 29-ին պայմանագիր է համաձայնեցրել 21-ամյա վինգերի հետ, որը նախատեսված է լինելու մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկանաշխատավարձը կազմելու է 1,1 մլն եվրո։ Հաղորդվում է, որ այժմ գործարքը վերջնական փուլում է, իսկ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Ռսստովը» 5:1 հաշվով ջախջախեց «Ռուբինին»։ Հանդիպման հերոսներից մեկը դարձավ հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել իր թիմակից Պոնտուս Ալմկվիստին։ Հավելենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11-րդ խաղում կատարեց իր առաջին արդյունավետ գործողությունները։ Այս հաղթանակից հետո «Ռոստովը» վաստակեց 16 միավոր […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ռուբինը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել է «Ուրալի ն»։ հանդիպման 2-րդ րոպեին Կազանը ներկայացնող թիմի կազմից հաշիցը բացեց Անդերս Դրեյերը` կրնկով կատարած հարվածով դառնալով անհավանական գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ 23-ամյա վինգեր այս խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Նշենք նաև, որ դանիացի ֆուտբոլիստը վերջերս է 7 մլն եվրոյի […]
Ավելին
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Բայերի» կազմում։ Լևերկուզենը ներկայացնող ակումբը նույնիսկ Twitter-ի իր էջում գրառում է կատարել` ակնարկելով իրանցի հարձակվողի մոտալուց տրանսֆերի մասին։ Այդ գրառմանն արձագանքել է նաև 26-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբը` «Ռուբինը»։ Կազանը ներկայացնող ակումբն էլ կիսվել է «Բայերի» Twit-ով և «Զենիթին» հիշեցրել, որ խաղացողի տրանսֆերից ինքը նույնպես […]
Ավելին
Սլովակիան ներկայացնող «Ժիլինայի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն` հղում կատարելով Championat.com-ին, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռուբինն» ու Մոսկայի ԲԿՄԱ-ն։ «Բիչախչյանը հայտնվել է այդ երկու ակումբների ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում, հնարավոր է, նրանք բանակցություններ սկսեն «Ժիլինայի» հետ»,- նշել է […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023