Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։ «Ներաձուրիները» բավական վստահ հանդիպում անցկացրին և ապացուցեցին իրենց բարձր կարգն` «արծիվներին» հաղթելով 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկոլո Բարելան ու Ռոմելու Լուկակուն։ Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկլավելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման վերջնամասում կողմերի միջև կրքերը կտրուկ բորբոքվեցին։ Ամեն ինչ սկսվեց, երբ 90+5-րդ րոպեին «ներաձուրիների» հաձակվող Ռոմելու Լուկակուն 11-մետրանոցից աչքի ընկնելուց հետո ցուցադրական ժեստ ցույց տվեց թուրինյան ակումբի երկրպագուներին` պահանջելով նրանց լռել։ Հավանաբար, այդ դրվագում բելգիացի ֆուտբոլիստն ինչ-որ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց, ինչից […]
Ավելին
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում` կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ 83-րդ րոպեին Խուան Կուադրադոն առաջ մղեց «Յուվենտուսին», ապա 90+5-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու խփեց «ներաձուրիների» պատասխան գնդակը։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Ֆիորենտինային»։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Ռոմելու Լուկակուն, ով 49-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն դատարկ դարպասի դիմաց անհավատալի վրիպում թույլ տվեց` հարվածելով շեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է մեկ ամսվա կտրվածքով եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Պրեմիեր լիգա Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 1.95 մլն եվրո Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») – 1.83 մլն եվրո Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ») – 1.83 մլն եվրո Ջեյդոն Սանչո («Մանչեսթեր Յունայթեդ») – 1.7 մլն եվրո Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 1.7 […]
Ավելին
Բելգիայի հավաքականը Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի ընտրանու հետ։ Կողմերը պարզապես հիանալի հանդիպում պարգևեցին, որը գոլառատ ընթացք ստացավ, և «կարմիր սատանաները» հաղթեցին 3:2 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ բելգիացիների ավագ և առաջատար Կևին դե Բրույնեն, ով իր անվան դիմաց գրանցեց գոլ և երկու գոլային փոխանցում` օգնելով աչքի ընկնել նաև Ռոմելու Լուկաուին ու […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Շվեդիայի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «կարմիր սատանաները» հիանալի հանդիպում անցկացրին և 3:0 հաշվով ջախջախեցին մրցակցին։ Հանդիպման հերոս դարձավ Ռոմելու Լուկակուն, ով իր անվան դիմաց հեթ- տրիկ գրանցեց։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Ավստրիա 4:1 Ադրբեջան Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
«Ինտերը» չի պատրաստվում երկարաձգել Ռոմելու Լուկակուի վարձակալությունը, որի ավարտից հետո բելգիացի հարձակվողը կվերադառնա «Չելսի»։ Այդ մասին հայտնել է «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան. «Վարձակալությունը նախատեսված էր մեկ մրցաշրջանով, որն ավարտվում է հունիսի 30-ին։ Անկախ մրցելույթներից` մրցաշրջանի վերջում Լուկակուն վերադառնալու է «Չելսի»։ Պետք է ընդգծեմ, որ սա արտասովոր մրցաշրջան է։ Խնդիրների առաջ կանգնել ենք ոչ միայն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով։ Լեոնարդո Սեմպլիչիի թիմին հաղթանակ պարգևեցին Դանիել Մալդինիի և Մբալա Նզոլայի խփած գոլերը։ Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 87-րդ րոպեին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ «Ներաձուրիների» միակ գոլը խփեց Ռոմելու Լուկակուն, ով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկակա անգամ աչքի ընկան Ռոմելու Լուկակուն, Հենրիխ Մխիթարյանն ու Լաուտարո Մարտինեսը։ «Ուդինեզեի» միակ գոլ խփեց Սանդի Լովրիչը։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 47 միավորև […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023