Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպմանն 82-րդ րոպեին «արքայական» ակումբը 11-մետրանոցի իրավունք վաստակեց։ Գնդակին մոտեցավ Կարիմ Բենզեման, ով «պանենկա» տեսակի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ ու դրեց հանդիպման վերջակետը։ Նշենք, որ այդ գոլի շնորհիվ ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ներկայացնում ենք «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» և «Վիլյառեալ» – «Լիվերպուլ» դիմակայությունների վերլուծությունը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումից առաջ Կառլո Անչելոտին գնահատել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կատարած աշխատանքը։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչն արձագանքել է լրագրողի այն նկատառմանը, թե Չեմպիոնների լիգայի «Սիթի» – «Ռեալ» հանդիպումը կլինի «արքա» Կառլոյի և «արքայազն» Պեպի դիմակայությունը։ «Կարծում եմ` արքան ավելի մեծ է, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումից առաջ «քաղաքաբնակների» հարձակվող Գաբրիել Ժեզուսը Marca-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է մադրիդյան ակումբի` Չեմպիոնների լիգայի շրջանակում comeback-ների մասին։ – Ինչպե՞ս կանգնեցնել «Ռեալին», որը comeback-ներ իրականացրեց ՊՍԺ-ի և «Չելսիի» դեմ խաղերում։ – Դա հնարավոր չէ կանգնեցնել։ Գրեթե բոլոր մադրիդցիները Չեմպիոնների […]
Ավելին
«Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացի պաշտպանը բանավոր համաձայնության է հասել «Ռեալ Մադրիդի» հետ։ Կողմերը դեռևս պայմանագիր չեն կնքել, սակայն վերջերս տեղի ունեցած նոր հանդիպումից հետո նրանք հասել են վերջնական համաձայնության։ 29-ամյա պաշտպանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Իսկոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բետիսը» 2 տարվա պայմանագիր է առաջարկել 30-ամյա ֆուտբոլիստին, ով սույն թվականի հուլիսի 1-ին դառնալու է ազատ գործակալ։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե Իսկոն համալրի անդալուսական ակումբի շարքերը, ապա դառնալու է «վերդիբլանկոսի» ամենաբարձր վարձատրվող թոփ-3 ֆուտբոլիստներից մեկը։ Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա) Եզրային մրցավարներ – Վասիլե Ֆլորին Մարինեսկու, Օվիդիու Արտենե (երկուսն էլ` Ռումինիա) Չորրորդ մրցավար – Արթուր Դիաշ (Պորտուգալիա) VAR համակարագի պատասխանատուներ – Մարկո Ֆրից, Բաստիան Դանկերտ […]
Ավելին
«Չելիսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ազատ գործակալի կարգավիճակով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «արքայական» ակումբը շատ մոտ է գերմանացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելուն։ «Ռեալի» ղեկավարները վերականգնել են բանակցությունները Ռյուդիգերի ներկայացուցիչների հետ, ովքեր 29-ամյա պաշտպանի` «Չելսիի» կազմում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում մադրիդյան ակումբի դեմ խաղում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Օսասունան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Պամպլոնան ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Սերխիո Էրերան, ով երկու անգամ հետ մղեց Կարիմ Բենզեմայի իրացրած 11-մետրանոցները։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2018 թ. փետրվարից ի վեր Էրերան առաջին դարպասապահն է, ով Լա լիգայի մեկ խաղում երկու անգամ հետ […]
Ավելին
1 92 93 94 95 96 224

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023