Ֆեներբախչեն ներկայացրել է Գյուլերի տրանսֆերի ֆինանսական մանրամասները📷

Ֆեներբախչեն ներկայացրել է Գյուլերի տրանսֆերի ֆինանսական մանրամասները📷

06/07/2023 - 18:43

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։

Թուրքական ակումբը ներկայացրել է այդ տրանսֆերի ֆինանսական բոլոր մանարամասները։

«Արքայական» ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 20 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 10 մլն եվրո` կախված վերջինիս մրցելույթներից։

Բացի դրանից, «Ֆեները» ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 20% մասնաբաժին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023