Ինչպես տեղեկացնում է Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հունվարի 30-ին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ։ Պայմանագրի ստորագրման պահին Մբապեի կողմից ներկա է եղել նրա փաստաբանը, իսկ «Ռեալի» կողմից` ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Սանչեսը և տնտեսական հարցերով փոխնախագահ Պեդրո Խիմենեսը։ Աղբյուրի փոխանցմամբ` Մբապեն որոշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ – […]
Ավելին
Լա լիգայի կանանց մրցաշարի 24-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակուն «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Կատալոնական ակումբի կանանց թիմը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ «Բլաուգրանայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիա Պուտելիասը, մեկական անգամ էլ աչքի ընկան Պատրիսիա Գիխարոն ու Ջենիֆեր Հերմոսոն, իսկ «Ռեալի» պաշտպան Բաբեթ Պետերը գրավեց […]
Ավելին
Լա Մասիան «Բարսելոնայի» աշխարհահռչակ մարզադպրոցն է, որը ֆուտբոլին տվել է Պեպ Գվարդիոլայի և Լեո Մեսսիի պես ֆուտբոլիստներ։ Լա Մասիայում մարզվում են 11-18 տարեկան ավելի քան 700 տղաներ և աղջիկներ, որոնցից 79-ը մշտական բնակություն են հաստատում այնտեղ։ Լա Մասիայի գլխավոր նպատակը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ պատրաստելն է, իսկ այնտեղից դուրս եկած ֆուտբոլսիտների ցանկը պարզապես նախանձելի է։ Բացի Մեսսիից […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Մանկունյական ակումբի կազմից փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ` հաղթանակ պարգևելով «Յունայթեդին»։ Ինչպես տեղեկացնում է մանկունյական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, 37-ամյա հարձակվողն ակումբային ու հավաքականի մակարդակով անցկացրած պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակը հասցրեց 807-ի։ Այդ ցուցանիշով Ռոնալդուն շրջանցել […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով, որպես փորձագետ, ներկայումս աշխատում է Sky Sports հեռուստաընկերությունում, մեկնաբանել է ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդից» կրած 1:3 հաշվով պարտությունը. «ՊՍԺ-ն սեղմել է ինքնաոչնչացման կոճակը։ Բաց թողած բոլոր գոլերից էլ կարելի էր խուսափել»,- Ֆերդինադի խոսքերը մեջբերում է Marca-ն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»` լքելով պայքարը։ Հանդիպման 61-րդ րոպեին փարիզյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո Կարիմ Բենզեման մենապայքարի մեջ մտավ նրա հետ, խլեց գնդակը և, այն խաղարկելով Վինիսիուսի հետ, հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպմումից հետո «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է այդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»` լքելով պայքարը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն. «Սա մեծ հարված էր մեզ համար։ Առաջին բաց թողած գնդակը շատ բան փոխեց. մենք սկսեցին «կորել» դաշտում, իսկ «Ռեալը» օգտվեց դրանից։ Պետք է ընդունենք մեր` դժվար իրավիճակներին դիմակայելու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման, ով 3 գնդակ ուղարկեց փարիզյան ակումբի դարպասը` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։ Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» մամուլի ծառայությունը, 34-ամյա հարձակվողը «սերուցքայինների» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրել է 309-ի, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում փարիզյան ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հենց մեկնարկից «արքայական» ակումբը տիրեց նախաձեռնությանն ու մեծ ճնշում էր գործադրում, սակայն ՊՍԺ-ի ֆուտոբլոստների հակագրոհներն ավելի վտանգավոր էին և սուր։ Նման հակագրոհներից մեկի արդյունքում էլ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է ՊՍԺ-ի դեմ։ 61-րդ րոպեին փարիզյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո Վինիսիուսի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման հավասարեցրեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 130 131 132 133 134 252

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023