Մարտի 15-16-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունների պատասխան հանդիպումները։ Մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր են նվաճել հետևյալ 8 ակումբները. «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի», «Բավարիա», «Ռեալ Մադրիդ», «Բենֆիկա», «Վիլյառեալ», «Ատլետիկո Մադրիդ»։ Նշենք, որ մրցաշարի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդի» «Սանտիագո Բերնաբեուն» համաշխարհային ֆուտբոլի ամենահայտնի և ամենախորհրդանշական մարզադաշտերից մեկն է, վախեցնող վայր, որտեղ շատ հակառակորդ թիմեր տառապում են, այսպես կոչված, «բեմական վախով»։ «Բարսելոնայի» «Նոու Կամպը» և «Ատլետիկո Մադրիդի» «Վանդա Մետրոպոլիտանոն», անկասկած, նույնպես բարդ մարզադաշտեր են, սակայն ինչպես «Վալենսիայի» «Մեստալիան», «Սևիլիայի» «Ռամոսն Սանչես Պիսխուանն» ու «Ատլետիկ Բիլբաոյի» «Սան Մամեսը», այնպես էլ «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեուն» […]
Ավելին
Երբ 1782 թվականին Մադրիդի կենտրոնում կառուցվեց Սիբելես շատրվանը, ոչ ոք չգիտեր, որ մի քանի դար անց այն դառնալու է «Ռեալ Մադրիդ» երկրպագուների հանդիպման վայրը` տոնելու ակումբի նվաճած տիտղոսները։ Երբ «Ռեալը» տիտղոս է նվաճում, երկրպագուները հավաքվում են շատրվանի մերձակայքում՝ տեսնելու, թե ինչպես են ֆուտբոլիստներն ակումբի շարֆը կամ դրոշը փաթաթում աստվածուհու՝ Սիբելեսի պարանոցին: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` 2019/2020 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Մալյորկայի» նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ Կարիմ Բենզեման, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 1 գոլային փոխանցում։ Ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում խփել է արդեն 32 գոլ։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Բենզեման մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի թիմը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ «Արքայական» ակումբի կազմից կրկին փայլեց Կարիմ Բենզեման, ով դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Վինիսիուսին։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի շրջանակում […]
Ավելին
«Ֆուտբոլ խաղալը պարզ է, սակայն պարզ ֆուտբոլ խաղալն ամենաբարդն է»։ © Յոհան Կրոյֆ «Բարսելոնայի» պատմությունը կարելի է բաժանել երկու փուլի. 1) Յոհան Կրոյֆից առաջ 2) Յոհան Կրոյֆից հետո Երջանկահիշատակ Յոհան Կրոյֆը համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից է։ Մարդ,ով մինչ օրս արդիական է յուրաքանչյուր երկրպագուի համար։ Շնորհիվ ֆուտբոլի հանդեպ հեղափոխական գաղափարների` Կրոյֆը դարձավ հանճարեղ և անհաս փառքի հասավ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հունվարի 30-ին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ։ Պայմանագրի ստորագրման պահին Մբապեի կողմից ներկա է եղել նրա փաստաբանը, իսկ «Ռեալի» կողմից` ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Սանչեսը և տնտեսական հարցերով փոխնախագահ Պեդրո Խիմենեսը։ Աղբյուրի փոխանցմամբ` Մբապեն որոշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ – […]
Ավելին
Լա լիգայի կանանց մրցաշարի 24-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակուն «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Կատալոնական ակումբի կանանց թիմը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ «Բլաուգրանայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիա Պուտելիասը, մեկական անգամ էլ աչքի ընկան Պատրիսիա Գիխարոն ու Ջենիֆեր Հերմոսոն, իսկ «Ռեալի» պաշտպան Բաբեթ Պետերը գրավեց […]
Ավելին
Լա Մասիան «Բարսելոնայի» աշխարհահռչակ մարզադպրոցն է, որը ֆուտբոլին տվել է Պեպ Գվարդիոլայի և Լեո Մեսսիի պես ֆուտբոլիստներ։ Լա Մասիայում մարզվում են 11-18 տարեկան ավելի քան 700 տղաներ և աղջիկներ, որոնցից 79-ը մշտական բնակություն են հաստատում այնտեղ։ Լա Մասիայի գլխավոր նպատակը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ պատրաստելն է, իսկ այնտեղից դուրս եկած ֆուտբոլսիտների ցանկը պարզապես նախանձելի է։ Բացի Մեսսիից […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Մանկունյական ակումբի կազմից փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ` հաղթանակ պարգևելով «Յունայթեդին»։ Ինչպես տեղեկացնում է մանկունյական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, 37-ամյա հարձակվողն ակումբային ու հավաքականի մակարդակով անցկացրած պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակը հասցրեց 807-ի։ Այդ ցուցանիշով Ռոնալդուն շրջանցել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023