Ռեալը վստահ խաղով հաղթեց Կադիսին` մրցաշարային աղյուսակում մոտենալով Բարսելոնային 🎥

Ռեալը վստահ խաղով հաղթեց Կադիսին` մրցաշարային աղյուսակում մոտենալով Բարսելոնային 🎥

11/11/2022 - 02:24

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Կադիսի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն` հաղթելով 2:1 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Էդեր Միլիտաոն ու Տոնի Կրոսը, «Կադիսի» միակ գոլը խփեց Լուկաս Պերեսը։

Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնային» զիջելով միայն 2 միավորով։

«Կադիսը», 11 միավորով, 19-րդն է։

Նշենք, որ այս հանդիպումից հետո Լա լիգան գնում է հարկադիր դադարի` պայմանավորված ԱԱ-2022-ը։

Լա լիգայի 15-րդ տուրը կմեկնարկի դեկտեմբերի 31-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023