Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղի շրջանակում կայացան 2 հանդիպումներ: «Տոտենհեմը» նոր ստադիոնում հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»: Անգլիական թիմերի դիմակայությունն ավարտվեց տանտետերի հաղթանակով՝ 1:0: Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Սոն Հին-Մինը: Հանդիպման 13-րդ րոպեին Սթերլինգի հարվածից հետո գնդակը դիպչել է Ռոուզի ձեռքին և մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո 11 մետրանոց է նշանակել: […]
Ավելին
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչը: Այսօր՝ ապրիլի 9-ին կկայանան 2 հանդիպումներ: «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի». մեկնարկային կազմեր «Տոտենհեմ». Լյորիս, Տրիպյե, Ռոուզ, Վերտոնգեն, Ալդերվեյրելդ, Ուինքս, Սիսոկո, Ալի, Էրիկսեն, Սոն Մին, Քեյն «Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Ուոքեր, Լապորտ, Օտամենդի, Դելֆ, Ֆերնանդինյո, Գյունդողան, Մահրեզ, Դ. Սիլվա, Սթերլինգ, Ագուերո Ուղիղ հեռարձակումը՝ ստորև. «Լիվերպուլ» – «Պորտու». մեկնարկային կազմեր «Լիվերպուլ». […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում այսօր՝ ապրիլի 9-ին կկայանան 2 հանդիպումներ: Հայաստանում 2 հանդիպումներն էլ կցուցադրվեն ուղիղ եթերում. Armenia TV 23:00. «Լիվերպուլ» – «Պորտու» Armenia Premium 23:00. «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» հյուրընկալվելու է «Այաքսին»: La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ թուրինյան թիմի կազմում հանդիպմանը կարող է մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին այսօր մարզվել է ընդհանուր խմբում: Դուգլաս Կոստան ևս մարզվել է ընդհանուր խմբում, իսկ Էմրե Ջանը բացակայել է: «Այաքս» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին:
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում ապրիլի 10-ին «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: Կատալոնական ակումբը ներկայացրել է հայտացուցակը: Նշվում է, որ Ուսման Դեմբելեն դեռևս չի ստացել բժշկական անձնակազմի լիովին թույլտվությունը, իսկ Ժան-Կլեր Տոդիբոն նախապես գրանցված չի եղել և չի կարող մասնակցել հանդիպմանը, պարզապես թիմի հետ մեկնելու է Մանչեսթեր: Հայտացուցակը՝ ստորև.
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի խաղացողների վնասվածքների մասին: «Ռոնալդուն աշխատում է, որ վերադառնա: Հուսով ենք՝ կհասցնի վերականգնվել մինչև «Այաքսի» հետ հանդիպումը, բայց դա դժվար կլինի անել: Դուգլաս Կոստան լավ մարզավիճակում է և կկարողանա խաղալ: Կուադրադոն վաղուց աշխատում է, նրա՝ ընդհանուր խումբ վերադառնալը ժամանկի հարց է: Ինչ վերաբերում է Դիբալային, ապա դեռ ոչինչ […]
Ավելին
Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթող է դառնալու «Մանչեսթեր Սիթին»: ««Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ավելի թիմային են «նայվում», քան «Բարսելոնան»: Այդ առումով նույնիսկ «Լիվերպուլն» է գերազանցում «Սիթիին»: Ամեն դեպքում, կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող, քանի որ նրանք այժմ, ըստ իս, լավագույն ֆուտբոլն են ցուցադրում»,- […]
Ավելին
ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն գործ է բացել, որն առնչվում է Կրիշտիանու Ռոնալդուին: Պատճառն «Աթլետիկոյի» հետ խաղում գոլից հետո հայտնի ժեստն է: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում պորտուգալացուն: Որոշումը կայացվելու է մարտի 21-ին,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ նմանօրինակ ժեստի համար Սիմեոնեն պատժվել էր 20 հազար եվրոյով:
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի ամենահզոր ինտրիգների մասին. ինչպես Այաքսը, Յունայթեդն ու Յուվենտուսը անհավանկան comeback հորինեցին, ինչպես նրանց հաջողվեց 1/4 եզրափակիչ հասնել, որ ակումբն է գլխավոր ֆավորիտը եւ որը «աութսայդերը»։ Տեսանյութ ՉԼ-ի բոլոր թիմերի մասին. Բարսան, Յուվեն, Լիվերպուլն ու մնացածը։ Ստորեւ գրեք, թե ինչ ակնկալիքներ ունեք գալիք հանդիպումներից։
Ավելին
Նյոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը. Կիսաեզրափակչի ուղեգրերի համար միմյանց հետ մրցելու են հետևյալ զույգերը. «Այաքս» – «Յուվենտուս»«Լիվերպուլ» – «Պորտու»«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» Կիսաեզրափակչում զույգերի հաղթողները կմրցեն հետևյալ ձևաչափով. «Տոտենհեմ»/«Մանչեսթեր Սիթի» – «Այաքս»/«Յուվենտուս»«Բարսելոնա»/«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»/«Պորտու» Քառորդ եզրափակչի հանդիպումները կայանալու են ապրիլի 9/10-ին և 16/17-ին:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023