Բավարիան ֆանտաաստիկ ֆուտբոլ է ցուցադրում🎥

Բավարիան ֆանտաաստիկ ֆուտբոլ է ցուցադրում🎥

09/08/2020 - 00:52

Ավարտին է մոտենում Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը, որի շրջանակում «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։

Կողմերի միջև կայացած առաջին խաղում մյունխենյան ակումբը գրեթե լուծել էր, սակայն երկրորդ խաղում Հանսի Ֆլիկի սաները չդադարեցին գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել՝ այս անգամ հաղթելով արդեն 4։1 հաշով։ Դիմակայության առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս հաղթել էր 3։0 հաշվով։

Հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Մեկական գոլ էլ հեղինակեցին Իվան Պերիշիչն ու Կորենտեն Տոլիսոն։ 32-ամյա Լևանդովսկին ՉԼ ընթացիկ խաղարկությունում 7 խաղում արդեն դարձել է 13 գոլի հեղինակ՝ վստահորեն գլխավորելով ռմբարկուների ցուցակը։ Մոտակա հետապնդող Էրլինգ Հոլանդն իր ակտիվում ունի 10 գոլ։

Հավելենք, որ «Չելսիի» միակ գնդակը խփեց Թեմի Աբրահամը։

Այսպիսով, «Բավարիան» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի շրջանակում, ամենայն հավանականությամբ, կմրցի «Բարսելոնայի» դեմ, որը զուգահեռաբար ընթացող «Նապոլիի» դեմ խաղում հաղթում է 3։1 հաշվով։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023