Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն «Լիվերպուլն» ու «Չելսին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 16:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Չելսիի» և Չեխիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Պետեր Չեխը քննադատել է անգլիական 20-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» (2:1) հանդիպման մրցավարությանը. ««Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլը ցույց տվեց, որ այն մարդիկ, ովքեր ստեղծում են օրենքներ, ֆուտբոլից չեն հասկանում»,- գրել է Չեխը Twitter-ի իր միկրոբլոգում։ Նշենք, որ մանկունյական դերբիի 78-րդ րոպեին «կարմիր սատանաների» կազմից աչքի […]
Ավելին
«Շախտյոր Դոնեցկի» վինգեր Միխայլ Մուդրիկը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ «Ազնվականները» գործարքի դիմաց «հանքափորներին» վճարելու են 100 մլն եվրո, որը ներառում է նաև տարբեր հավելավճարներ։ 22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2030 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Նապոլիից»։ Հանդիպումից հետո իտալացի անվանի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին. ««Յուվենտուսը» սարսափելի է բոլոր խաղերում։ Բացառություն էր միայն «Լացիոյի» դեմ կայացած հանդիպումը (3:0)։ Այժմ մենք տեսանք, թե որքան դոմինանտ է «Նապոլին», իսկ «Յուվենտուսը» միայն երկու գոլային պահ […]
Ավելին
«Չելսիի» ղեկավարությունը, չնայած ակումբի անբավարար արդյունքներին, շարունակում է վստահել ակումբի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «ազնվականների» համասեփականատեր Թոդ Բոուլին «քարտ բլանշ» է տվել 47-ամյա մասնագետին և չի պատրաստվում նրան պաշտոնանկ անել։ Նշենք, որ լոնդոնյան ակումբը վերջին 8 պաշտոնական խաղերում կրել է 6 պարտություն, տոնել 1 հաղթանակ և 1 անգամ էլ խաղացել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «հովեկները» հաղթեցին 2:1 հաշվով։ Մարկո Սիլվայի թիմին հաղթանակ պարգևեցին Վիլիանի և Կարլոս Վինիսիուսի խփած գոլերը։ «Ազնվականների» կազմից աչքի ընկավ Կալիդու Կուլիբալին։ Նշենք, որ «Չելսիի» կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Ժոաո Ֆելիշը, ով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցում է «Ֆուլհեմի» դեմ։ «Ազնվականների» կազմում նորամուտն է նշում թիմի նորեկ Ժոաո Ֆելիշը, ով 58-րդ րոպեին անչափ կոպիտ խախտում թույլ տվեց «հովեկների» պաշտպան Կենի Տետեի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դևիդ Քութն անմիջապես հեռացրեց դաշտից պորտուգալացի հարձակվողին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաո Ֆելիշին։ Հեղինակավոր Transfermarkt կայքի աչքից չի վրիպել այն փաստը, որ լոնդոնյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի երկու` ամառային և տրանսֆերային պատուհանների ժամանակ բոլոր դիրքերի համար ֆուտբոլիստներ է գնել` հավաքելով մեկ ամբողջական կազմ, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Գաբրիել Սլոնինա («Չիկագո Ֆայր» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաո Ֆելիշին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «ազնվականները» չեն ունենալու 23-ամյա հարձակվողին գնելու իրավունք։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` լոնդոնյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի վարձակալության դիմաց «հնդկացիներին» վճարել է 11 մլն եվրո։ «Ատլետիկոյի» պաշտոնական կայքն էլ հայտնում […]
Ավելին
«Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելուց հետո այժմ էլ պատրաստ է թիմ հրավիրել Սերխիո Բուսկետսին։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, ինչից էլ փորձում է օգտվել արաբական ակումբը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Ալ Նասրը» պատրաստ է Բուսկետսին տարեկան 13 մլն եվրո աշխատավարձ առաջարկել։ Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտեր Մայամին», […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023