Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Ջենոայի» դեմ` հանդիպելով լուրջ դիմադրության։ Այս հանդիպմանը Անդրեա Պիռլոն մի շարք առաջատար ֆուտբոլիստների փոխարեն խաղադաշտ էր դուրս բերել երիտասարդների, սակայն, նույնիսկ այդ հանագամանքը չխանգարեց, որ «բյանկոներիները» խաղի մեծ մասում ունենան տարածքային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ 23-րդ րոպեի դրությամբ «Յուվեն» հաղթում էր […]
Ավելին
KPMG դիտորդական կազմակերպությունը ներկայայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների հաղթողների ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակը։ KPMG-ն այս եզրակացությանը հանգել է հիմնվելով սեփական մեթոդիկայի վրա։ Ֆուտբոլիստների արժեքները գնահատվել են 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ըստ KPMG-ի՝ եվրոպական թոփ-5 առաջնությունների գործող չեմպիոնների ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ունեն հետևյալ տեսքը․ Լա լիգա «Ռեալ Մադրիդ» – Կազեմիրո (72․6 մլն եվրո), Ռաֆայել Վարան (70․2 մլն […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ Զինեդին Զիդանի տրանսֆերային թիրախում։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «սերուցքայինների» գլխավոր մարզիչը վաղուց է ցանկանում ֆրանսիացի ֆուտբոլիստին տեսնել «Ռեալում», սակայն ակումբը մտադիր չէ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային ժամանակահատվածում հսկայական գումարներ ծախսել՝ Պոգբային գնելու համար։ Մանկունյական ակումբն էլ իր հերթին ցանկանում է վաճառել կիսապաշտպանին և վերադարձնել նրա ձեռքբերման համար […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ինչպես տեղեկացնում է Express-ը, մանկունյական ակումբը կողմնորոշվել է խաղացողի հրաժարագնի հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» ֆրանսիացի կիսապաշտպանին պատրաստ են վաճառել 75 մլն եվրոյի դիմաց։ Հատկանշական է, որ վերջերս ֆուտբոլիստի համար մղվող պայքարին միացել է նաև ՊՍԺ-ն։ Բացի փարիզեցիներից, Պոգբային իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը հրապարակել է իր վարկածով անցնող տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչներին։ Այսպիսով, 2011-2020 թթ․ տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչ է ճանաչվել «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, իսկ նրան հաջորդել են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։ 4-10-րդ հորիզոնականներն էլ ունի հետևյալ տեսքը․ 4․ Ժոզե Մոուրինիո («Տոտենհեմ») 5․ Մասիմիլիանո […]
Ավելին
«Յուվենտուսը» պաշտոնական կայքում հրապարակել է Դիբալայի վնասվածքի բժշկական զննության արդյունքները, որը կիսապաշտպանը ստացել էր Ա սերիայի 17-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ կայացած տնային հանդիպման ժամանակ (3։1)։ Արգենտիանցի ֆուտբոլիստը վնասել է ձախ ծնկի կապանները, որոնց վերականգնումը կտևի 15-20 օր։ Դիբալան միանշանակ բաց է թողնելու Ա սերիայի հաջորդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպումը (հունվարի 17), ինչպես նաև՝ «Նապոլիի» դեմ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում «Սասուոլոյի» դեմ կայացած խաղի վերջնամասում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր թիմի երրորդ գոլը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։1։ Այդ գոլը թվով 759-րդն էր պորտուգալացու կարիերայում պաշտոնական հանդիպումներում։ Squawka, ESPN և այլ հեղինակավոր աղբյուրներ վկայում են, որ այս ցուցանիշով Ռոնալդուն հավասարվեց Ավստրիայի և Չեխոսլովակիայի հավաքականների նախկին հարձակվող Յոզեֆ Բիցանին (759 գոլ), […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը կազմել է մինչև 21 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստնորից կազմված խորհրդանշական հավաքական՝ հաշվի առնելով նրանց ընթացիկ արժեքը։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան», 60 մլն եվրո) Պաշտպաններ – Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս», 75 մլն), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», 50 մլն), Ռիս Ջեյմս («Չելսի», 35 մլն), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 80 մլն)։ Կիսապաշտպաններ – […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղում (3։1) իր հերթական գոլը խփեց նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում դա պորտուգալացու 15-րդ գնդակն էր։ Ինչպես հաղորդում է Opta Paolo-ն, Կրիշտիանուն միակ ֆուտբոլիստն է, ով 15 տարի անընդմեջ (սկսած 2006/07 մրցաշրջանից) թոփ-5 առաջնություններում մեկ մրցաշրջանում նվազագույնը 15 գոլ է խփում։ Ա սերիայի ընթացիկ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Սասուոլոյին» և հաղթեց 3։1 հաշվով։ Առաջին խաղակեսն անցավ «բյանկոներիների» առավելությամբ, սակայն կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում, իսկ 45+2 րոպեից սկսած հյուրերը հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց «Սասուոլոյի» կիսապաշտպան Պեդրո Օբյանգը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 51-րդ րոպեին, տանտերերի բրազիլացի […]
Ավելին
1 56 57 58 59 60 101

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023