Բենտանկուրի խայտառակ սխալը Պորտուի դեմ խաղում 🎥

Բենտանկուրի խայտառակ սխալը Պորտուի դեմ խաղում 🎥

18/02/2021 - 00:21

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցում է «Պորտուի» դեմ։

Հանդիպումը շատ անսպասելի մեկնարկ ունեցավ։ Թուրինյան ակումբի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խաղարկում էին գնդակը, սակայն Ռոդրիգո Բենտանկուրը պարզապես գոլ նվիրեց «Պորտուին»։

Ուրուգվայցի կիսապաշտպանն անչափ անհաջող փոխանցում կատարեց դեպի Վոյցեխ Շյեսնին, ինչի հետևանքով գնդակը հայտնվեց պորտուգալական ակումբի իրանցի հարձակվող Մեհդի Թարեմիի մոտ, ով էլ մոտ տարածությունից 2-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023