Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրոտոնեի» դեմ (3:0)։ Հանդիպման 29-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն հարձակման աջ եզրից Ֆեդերիկո Կիեզայի կատարած փոխանցումից հետո պորտուգալացի ֆուտբոլիստն ընդամենը 1-2 մետր հեռավորությունից չկարողացավ դիպուկ հարվածով գնդակն ուղարկել Ալեքս Կորդացի պաշտպանած դարպաս։ 36-ամյա հարձակվողի հարվածը մի փոքր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրոտոնեի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, ողջ հանդիպումն անցավ «բյանկոներիների» տոտալ առավելությամբ, ովքեր որևէ հնարավորություն չտվեցին կարգով իրենց ակնհայտ զիջող մրցակցին՝ խփելով երեք անպատասխան գնդակ։ Թուրինյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ մեկ գոլ էլ գրանցվեց Վեսթոն Մակենիի անվան […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Սերխիո Ագուերոն , ամենայն հավանականությամբ, գալիք ամռանը կլքի «քաղաքաբնակների» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, արգենտինացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Բարսելոնայի», «Ինտերի» և «Յուվենտուսի» հետ։ Վերջերս 32-ամյա հարձակվողը հայտարարել է, որ դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում․ «Չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ մրցաշրջանի ավարտից հետո։ Չունեմ նույնիսկ ամենափոքր պատկերացում, թե ինչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Յուվենտուսը» ցանկանում է իր շարքերում ևս մեկ տարի տեսնել կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատային։ Նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին թուրինյան ակումբը «Ատլետիկոյից» վարձակալեց Մորատային 10 մլն եվրոյի դիմաց մինչև մրցաշրջանի ավարտ։ Պայմանագրում առկա է կետ, համաձայն որի «բյանկոներիները» կարող են գնել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, սակայն «Յուվենտուսի» ղեկավարությունը բանակցություններ է վարում հարձակվողի վարձակալությունը […]
Ավելին
«Լացիոն», հնարավոր է, Ա սերիայի շրջանակում պատժվի միանգամից երկու տեխնիկական պարտությամբ։ Խոսքը ներքին առաջնության 6-րդ և 7-րդ տուրերի հանդիպումների մասին է, որոնց շրջանակում «Լացիոն» համապատասխանաբար մրցել է «Տորինոյի» (4։3) և «Յուվենտուսի» (1։1) դեմ։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հռոմեական ակումբը կասկածվում է Covid-19-ի կանոնակարգը խախտելու և ֆուտբոլիստների դրական թեստերը կեղծելու համար։ […]
Ավելին
Շարունակվում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուսին»։ Կարելի է ասել, որ խաղը սկսվեց 1։0 հաշվով, քանի որ, պորտուգալական ակումբի ֆուտբոլիստները իրանցի կիսապաշտպան Մեհդի Տարեմիի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Գոլային դրվագում իր մեղավորությունն ուներ հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը, ով, փորձելով գնդակը վերադարձնել դարպասապահ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցում է «Պորտուի» դեմ։ Հանդիպումը շատ անսպասելի մեկնարկ ունեցավ։ Թուրինյան ակումբի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խաղարկում էին գնդակը, սակայն Ռոդրիգո Բենտանկուրը պարզապես գոլ նվիրեց «Պորտուին»։ Ուրուգվայցի կիսապաշտպանն անչափ անհաջող փոխանցում կատարեց դեպի Վոյցեխ Շյեսնին, ինչի հետևանքով գնդակը հայտնվեց պորտուգալական ակումբի իրանցի հարձակվող Մեհդի Թարեմիի մոտ, ով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը։ Մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Մրցակիցները խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, «Ռեալի» գլախվոր մարզիչ Զինեդին Զիդանը , հավանական է, մարչական կարիերան շարունակի «Յուվենտուսի» կազմում։ Հաղորդվում է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 48-ամյա մասնագետի հետ։ Հիշեցնենք, որ ներկա պահին «ծեր սինյորան» մարզում է Անդրեա Պիռլոն։ Նախորդ մրցաշրջանում «արքայական» ակումբը Զիդանի գլխավորությամբ դարձավ Լա լիգայի հաղթող, իսկ այս մրցաշրջանում անցկացրած […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2001-2020 թթ․ մոլորակի լավագույն դարպասապահներին ։ Լավագույններն ընտրվել են թոփ-20 դարպասապահների շրջանակում՝ ըստ ամենամյա վարկանիշի, այսինքն՝ յուրաքանչյուր տարի լավագույնին տրվել է 20 միավոր, երկրորդ հորիզոնականում գտնվողին՝ 19, և այդպես շարունակ։ 20-րդ դարի (2001-2020 թթ․) լավագույն դարպասապահների վարկանշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա) – 330 […]
Ավելին
1 49 50 51 52 53 100

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023