Ինչպես տեղեկացնում է «Պարմայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ։ Ավելի վաղ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ 43-ամյա ֆուտբոլիստը «Պարմայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Այսպիսով, վետերան դարպասապահը 20 տարի անց վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում սկսել է իր երկար ֆուտբոլային կարկերան։ Ջիջի Բուֆոնը […]
Ավելին
«Յուվենտուսի» 43-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ, մոտ է «Պարմա» տեղափոխությանը։ Ինչպես տեղեկացնում Ֆաբրիցիո Ռոմանոն, այն պահից ի վեր, երբ իտալացի դարպասապահը հայտարարել է, որ հեռանալու է թուրինյան ակումբից, նվազագույնը 5 առաջարկ է ստացել տարբեր ակումբներից, որոնց թվում են եղել նաև թուրքական «Բեշիկթաշն» ու բրազիլական «Ֆլամենգոն», որոնք, […]
Ավելին
«Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «բյանկոներիները» անձնական պայմանագիր են համաձայնեցրել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագրը կնքվելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հաղորդվում է, որ Լոկատելին նոր ակումբում տարեկան կվաստակի 3 մլն եվրո աշխատավարձ։ Նշվում է, որ այժմ թուրինյան ակումբը […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, պորտուգալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները «Յուվեի» ղեկավարների հետ քննարկում են նրա ապագան, բայց կապի մեջ են նաև այլ ակումբների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուի ներկայացուցիչները կապվել են ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե որքան է […]
Ավելին
Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին պարբերաբար կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականը, քվեարկության արդյունքներով, արդեն համալրել է «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին։ Մայիսի 31-ին էլ հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշրջանի լավագույն աջ պաշտպանին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մասիմիլիանո Ալեգրին՝ այդ պաշտոնում փոխարինելով Անդրեա Պիռլոյին, ով այսօր՝ մայիսի 28-ին, պաշտոնանկ արվեց։ Թուրինյան ակումբը չի հայտնում կնքված պայմանագրի մանրամասները, սակայն, ավելի վաղ, իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն մանրամասներ էր հայտնել․ Ալեգրին «Յուվենտուսի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ 42-ամյա մասնագետը թուրինյան ակումբի ղեկը ստանձնել էր 2020 թ․ օգոստոսին։ «Յուվենտուսը» Պիռլոյի գլխավորությամբ նվաճեց երկու տիտղոս՝ մեկական անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Չնայած նվաճած տիտղոսներին՝ կարելի է ասել, որ «բյանկոներիները» ձախողեցին մրցաշրջանը, քանի որ Ա սերիայի շրջանակում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Մասիմիլիանո Ալեգրին կրկին կգլխավորի «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը 53-ամյա մասնագետի հետ համաձայնության է հասել այն բանից հետո, երբ կողմերն օրեր առաջ սկսել են կրկին բանակցել։ Ռոմանոն գրում է, որ Ալեգրին սույն թվականի մարտից ի վեր մշտապես բանակցել է «Ռեալի» հետ՝ լինելով ուղիղ կապի մեջ մադրիդյան ակումբի հետ։ […]
Ավելին
Մայիսի 23-ին ավարտվեց իտալական Ա սերայի 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքներով չեմպիոն դարձավ «Ինտերը»՝ ընդհատելով «Յուվենտուսի» 9 տարվա հեգեմոնիան։ Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է, իր վարկածով, Ա սերիայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան») Պաշտպաններ – Թեո Էրնանդես («Միլան»), Ալեսանդրո Բաստոնի, Ստեֆան դե Վրեյ (երկուսն էլ՝ «Ինտեր»), Խուան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան 6 հանդիպումներ, որոնցից մեզ հետաքրքրում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող ակումների խաղերը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ ՉԼ ուղեգրի համար պայքարող «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց այդ ուղեգիրն արդեն նվաճած «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում՝ գրեթե առանց գոլային պահերի։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023