Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց առաջնության նորեկ «Էմպոլիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ անակնկալ արդյունք գրանցվեց այս խաղում, քանի որ տոսկանական ակումբը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «բյանկոներիներին»։ Հանդիպման միակ գոլը 22-րդ րոպեին խփել է «Էմպոլիի» հարձակվող Լեոնարդո Մանկուզոն։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը թե՛ նախքան բաց թողած գոլը և թե՛ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կրիշտիանու Ռոնալդուն օգոստոսի 27-ին 12 տարի անց վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նախքան «Յունայթեդ» տեղափոխվելը պորտուգալացի ֆուտբոլիստը բանակցություններ էր վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ, և սպասվում էր, որ նա կհամալրի հենց «քաղաքաբնակների» շարքերը, սակայն ամեն ինչ փոխվել մի քանի ժամվա ընթացքում։ La Reppublica պարբերականին հաջողվել է պարզել, թե ինչն է եղել պատճառը, որ 36-ամյա […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ». կողմերն արդեն համաձայնեցրել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «կարմիր սատանաները» 36-ամյա հարձակվողի դիմաց վճարելու են 15 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 8 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբն ստանալու է երաշխավորված 20 մլն եվրո։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, մանկունյական ակումբը Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ։ Պորտուգալացի ֆուտբոլիստը 12 տարի անց վերդառնում է մանկունյական ակումբ, որի կազմում հանդես է եկել 2003-2009 թթ.։ Նա «Յունայթեդի» մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 292 հանդիպում` դառնալով 118 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալացի հարձակվողի տեղափոխության հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ 36-ամյա ֆուտբոլիստն ընդունել է «կարմիր սատանաների» առաջարկը, որոնց հետ կնքելու է պայմանագիր մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Այսպիսով, Կրիշտիանու Ռոնալդուն 12 տարի անց վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 26-ին, Մոնակոյում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը և ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությունը։ Վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին։ Օգոստոսի 24-25-ին կայացան ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքերով հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի վերջին 6 մասնակիցները։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևեյալ 32 ակումբները. Անգլիա – «Մանչեսթեր […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման փուլը, ինչի շնորհիվ էլ հայտնի դարձան խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ 32 ակումբները. Անգլիա – «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի», «Լիվերպուլ» Իսպանիա – «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա», «Վիլյառեալ» Իտալիա – «Ինտեր», «Միլան», «Ատալանտա», «Յուվենտուս» Գերմանիա – «Բավարիա», «Լայպցիգ», «Բորուսիա […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունալում է անորոշ մնալ։ Ինչպես տեղեկացնում է իտակացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոնալդուն իր կարիերայի շարունակության համար տարբերակներ է փնտրում։ Աղբյուրի փոխանցմամբ` պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալը` Ժորժե Մենդեշը, ներկա պահին կապի մեջ է «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Քաղաքաբնակները» Ռոնալդուին դիտարկում են որպես Հարի Քեյնի այլընտրանքային տարբերակ, քանի որ «Տոտեմհեմը» ոչ մի կերպ չի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ուդինեզեի» դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ հանդիպումը պահեստայինների նստարանից սկսեց թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Երբ դեռ խաղը չէր մեկնարկել, իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել` հաստատելով, որ Ռոնալդուն մնալու է պահեստայինների նստարանին։ «Ռոնալդուն խնդրել է, որպեսզի այդ խաղն սկսի պահեստայինների նստարանից` […]
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին. «Ռոնալդուն չխաղաց հինգշաբթի օրը (խմբ.` օգոստոսի 19-ին «Յուվեն» ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսի» Մ-23 տարեկանների թիմին), քանի որ մենք ծանր մարզումներ էինք ունեցել, և ես նրան հանգիստ տվեցի։ Ռոնալդուն հավելյալ ուժ է մեզ համար, ով երաշխավորում է մեծ քանակի գոլեր մրցաշրջանի ընթացքում։ […]
Ավելին
1 34 35 36 37 38 100

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023