Հայտնի են դարձել, թե որ ակումբներն են մասնակցելու Սուպերլիգային, եթե մրցաշարը, ի վերջո, կյանքի կոչվի։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, եվրոպական գրանդ ակումբները պատրաստվում են անտեսել ՖԻՖԱ-ի ու աշխարհամասային մյուս կոնֆեդերացիաների այն կոչը, ըստ որի, եթե որևէ ակումբ կամ ֆուտբոլիստ դառնա Սուպերլիգայի անդամ, ապա կզրկվի ՖԻՖԱ-ի կամ մյուս կոնֆեդերացիանի հովանու ներքո ացկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ […]
Ավելին
Interfootball.am-ն այսուհետ յուրաքանչյուր չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերին կներկայացնի անցնող մեկ շաբաթվա կտրվածով իր վարկածով թոփ-10 գոլերը, որոնք խփվել են հեղինակավոր մրցաշարերում։ Շաբաթվա լավագույն գոլի հեղինակին կորոշեք դուք՝ Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացվող քվեարկության շրջանակում։ Մեր Telegram-ի ալիքին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am Այժմ կներկայացնենք, ըստ Interfootball-ի, հունվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում խփված թոփ-10 գոլերը։ Գնացի՛նք։ 10. […]
Ավելին
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր կարծիքն է արտահայտել Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտության մասին (1:2): «Ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպման երկրորդ խաղակեսում երկրորդ դեղին քարտը ստացավ՝ մրցակցի գրոհը կասեցնելու համար և հեռացվեց խաղադաշտից։ Առաջին դեղինը 39-ամյա ֆուտբոլիստը ստացել էր դեռևս առաջին խաղակեսում՝ Ռոմելու Լուկակուի հետ ընդհարման համար։ «Զլատանը ներողություն խնդրեց․ այդպես վարվում […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Ինտերը» գերդրամատիկ պայքարում 2։1 հաշվով հաղթեց «Միլանին»՝ դառնալով կիսաեզրափակչի առաջին մասնակիցը։ «Ներաձուրիները» հաղթական գնդակը խփեցին միայն հանդիպման 90+8-րդ րոպեին։ «Կապտասևերը» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին ստացել․ գնդակին մոտեցավ Քրիստիան Էրիկսենը, ով էլ վարպետորեն գնդակն ուղարկեց «Միլանի» դարպասը՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Հանդիպման հենց մեկնարկից խաղն անչափ լարված ընթացք ստացավ։ Առաջին խաղակեսի ինչ-որ հատվածում «Միլանի» ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք ունեին, ինչի շնորհիվ էլ 31-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը բացեց հանդիպման հաշիվը։ Ինչպես հետագայում պարզվեց, Զլատանը դարձավ հանդիպման հակահերոսը, ոչ թե հերոսը, քանի որ շվեդ հարձակվողը 45+1-րդ րոպեին […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում տեղի է ունենում հերթական միլանյան դերբին, որի շրջանակում մրցում են «Ինտերն» ու «Միլանը»։ Առաջին խաղակեսի վերջնամասում ինչ-որ բան չկիսեցին երկու թիմերի առաջատարներ Ռոմելու Լուկակուն և Զլատան Իբրահիմովիչը։ Կողմերը բախվեցին միմյանց, ինչի հետևանքով զգուշացվեցին դեղին քարտով։ Բարեբախտաբար, բախումն այդքանով ավարտվեց։ Հավելենք, որ 31-րդ րոպեին «Միլանին» առաջ մղեց հենց Իբրահիմովիչը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Հունվարի 26-ին մեկնարկում են Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչները, որի առաջին հանդիպման շրջանակում միանգամից տեղի կունենա միլանյան դերբի․ «Ինտերն» ու «Միլանը» միմյանց դեմ հերթական հանդիպումը կանցկացնեն։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Կոստակուրտան խոսել է Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչի «Ինտեր» – «Միլան» հանդիպման մասին։ «Ինտերի» խաղում անկայունություն կա, սակայն նրանք ֆավորիտ են միլանյան դերբիում և «Սկուդետոյի» համար պայքարում։ «Միլանը» զվարթ տեսք ունի, իսկ «Ինտերն»՝ ավելի պատրաստված։ Նրանք դաս են քաղել Չեմպիոնների լիգայում անհաջող ելույթներից։ Ավելին՝ եվրագավաթներից բացակայությունը նրանց համար լրացուցիչ առավելություն կարող է […]
Ավելին
Հունվարի 24-ին տեղի է ունեցել Հարվային Ամերիկայի գավաթի (խմբ․՝ Copa Sudamericana – Լիբերտադորեսի գավաթից հետո նշանակությամբ երկրորդ միջազգային գավաթն է Լատինական Ամերիկայում) եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում արգենտինական Կորդոբա քաղաքի «Մարիո Կեմպեսի» մարզադշում միմյանց դեմ մրցեցին «Լանուսն» ու «Դեֆենսիա և Խուստիսիան»։ Արգենտինական թիմերի միջև պայքարում ավելի ուժեղ գտնվեցին «Դեֆենսիա և Խուստիսիայի» տղաները, որոնք հաղթեցին 3։0 հաշվով։ […]
Ավելին
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա հանդես է եկել նոր իմիջով․ 39-ամյա հարձակողը սափրել է գլուխը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025