«Միլանն» ու «Քյոլնը» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով «Ռեյն Էներգի» մարզադաշտում Առաջին կեսում «ռոսոներիներն» ստացան երկու գնդակի առավելություն. դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն։ Երկրորդ կեսում «Քյոլնն» ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն կարողացավ հետ բերել միայն մեկ գնդակ. 86-րդ րոպեին աչքի ընկավ Ֆլորիան Դիթցը։ Նշենք, որ գերմանական ակումբի կազմում նորամուտը նշեց թիմի […]
Ավելին
«Քյոլնն» ու «Միլանը» շարունակում են միջմրցաշրջանային հատվածն ու «Ռեյն Էներգի» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում կանցկացնեն։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին։ Նշենք, որ «Քյոլնի» կազմում նորամուտը նշի Սարգիս Ադամյանը, ով հայտնվել է «այծերի» մեկնարկային կազմում։ Մրցող կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ կազմերով.
Ավելին
«Բրյուգեի» հարձակվող Շարլ դե Կետելարեն հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» լրջորեն հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ու նրան ձեռքբերելը միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Աղբյուրի փոխանցմամբ` անցնող օրերին «Միլանը» բանակցություններ է վարել Դե Կետելարեի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենի և «Միլանի» հենակետային կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Կեսիեն «բլաուգրանայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Պայմանագիրն ունի նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 500 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Քրիստիենսենին, […]
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն ու «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենը կարիերան կշարունակեն «Բարսելոնայի» կազմում։ Երկու ֆուտբոլիստներն էլ սույն թվականի հուլիսի 1-ից հետո դարձել են ազատ գործակալ ու արդեն տևական ժամանակ է համաձայնեցրել են կատալոնական ակումբի շարքերը համալրելու բոլոր մանրամասները։ L’Esportiu de Catalunya-ի տեղեկություններով, «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ նորեկներին ակումբը կներկայացնի հուլիսի 6-7-ին։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 6-ին նախապես որոշված էր, որ Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում պետք է կայանար «Բարսելոնա» – «Ռոմա» հանդիպումը, սակայն հռոմեական ակումբը հրաժարվեց մասնակցությունից։ Diario Sport-ը, հղում կատարելով RAC1 կատալոնական ռադիոկայանին, հայտնում է, որ այդ խաղում «գայլերին» կփոխարինի «Միլանը»։ Այժմ կողմերը դեռևս բանակցություններ են և, մոտ են համաձայնության հասնելուն։ Հավելենք, որ «ռոսոներիներն» […]
Ավելին
Ա սերիայի անցկացման ձևաչափում փոփոխություն է մտցվել։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հաշվի առնելով նախորդ տարիների փորձն` այսուհետ մրցաշրջանի վերջում, հավասար միավորների դեպքում, չեմպիոնին պարզելու համար կանցկացվի «ոսկե խաղ»։ «Ոսկե հանդիպիպում» կացնացվի միայն այն դեպքում, եթե 38-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող ակումբներն ունենան նույն քանակի միավորներ։ «Ոսկե խաղի» ընթացքում եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվի […]
Ավելին
«Լիվերպուլի» արդեն նախկին հարձակվող Դիվոկ Օրիգին կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռոսոներիները» բելգիացի ֆուտբոլիստի հետ հասել են վերջնական համաձայնության։ 27-ամյա հարձակվողը միլանյան ակումբի շարքերը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակով և կկնքի 3 տարվա պայմանագիր։ Օրիգին արդեն մեկնել է Միլան, որտեղ «ռոսոներիների» համար կանցնի բուժզննում, ինչից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։ […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մարոկկացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Միլանը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիներն» արդեն բանակցություններ են վարել 29-ամյա կիսապաշպտանի գործակալի հետ` քննարկելով հավանական գործարքի մանրամասները։ Ինքը` Զիեշը, նույնպես մտադիր է փոխել ակումբային գրանցումը, քանի որ գործնականում կորցրել է տեղը «Չելսիի» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 մրցաշրջանի խաղացանկը։ Առաջնությունը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 14-ին և կավարտվի 2023 թ. հունիսի 4-ին։ Մրցաշարի 1-ին տուրի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե» «Վերոնա» – «Նապոլի» «Յուվենտուս» – «Սասուոլո» «Լացիո» – «Բոլոնիա» «Լեչչե» – «Ինտեր» «Միլան» – «Ուդինեզե» «Մոնցա» – «Տորինո» «Սալերնիտանա» – «Ռոմա» «Սամպդորիա» – […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023