Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։ Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները Վիտորիա-Գաստեյսում իսկական քննություն հանձնեցին, սակայն կարողացան պատվով դուրս գալ։ Խաղի հաշիվը բացվեց 41-րդ րոպեին․ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն` 0:1։ 63-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց տանտերերի պաշտպան Վիկտոր Լագուարդիան։ […]
Ավելին
2020 թվականը վերջապես ավարտվում է, և շատերն իրենց մտքում այժմ ասում են․ «Գրողի տարած տարին ավարտվո՜ւմ է»։ Եվ, այո՛, չենք ժխտի, որ այս տարին, իրապես գրողի տարած էր, սակայն չենք կարող նաև ժխտել, որ այն ֆուտբոլային առումով անչափ հետաքրքիր ստացվեց, և ամփոփելու ժամանակն է եկել։ Interfootball.am-ը տարբեր թեմաներով թոփ-եր է ներկայացնելու, որոնք նվիրված են լինելու […]
Ավելին
Դեկտեմբերի 22-ին մեկնարկեց իսպանական Լա լիգայի 15-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպման մեծ մասում գնդակի ընթացքին վերահսկում էին բասկերը, իսկ խաղի ընթացիկն՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները, ինչն էլ նպաստեց, որ Դիեգո Սիմեոնեի սաները երկրորդ խաղակեսում երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Նախ 49-րդ րոպեին մադրիդյան ակումբին առաջ մղեց պաշտպան Մարիո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց «Կադիսին»։ «Հնդկացիների» կազմում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը, ով շարունակում է առաջնորդել իր թիմին։ Այս խաղում 20-ամյա Ֆելիշը դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկոս Լյորենտեն ու Լուիս Սուարեսը։ Հավելենք, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» B խմբում սեփական հարկի տակ մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Դիեգո Սիմեոնեի սաները «Բավարիայից» կրած 0։4 հաշվով խայտառակ պարտությունից հետո որոշ բաներ ունեին ապացուցելու ֆուտբոլային հանրությանը, իննչն էլ հաջողվեց նրանց` հաղթելով 3։2 հաշվով։ Մադրիդյան ակումբը 29-րդ րոպեին Մարկոս Լյորենտեի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1։0 հաշվով, սակայն ավստրիացիները […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև «Ատլետիկո Մադրիդը», որն առաջնության մեկնարկային երկու հանդիպումները բաց էր թողել։ «Հնդկացիները» սեփական հարկի տակ քարը քարի վրա չթողեցին ամուր կորիզ համարվող «Գրանադային»՝ ջախջախելով 6։1 հաշվով։ Մադրիդյան ակումբի կազմում հիանալի դեբյուտ ունեցավ թիմի նորեկ Լուիս Սուարեսը, ով խաղադաշտում անցկացրեց ընդամենը 20 րոպե, սակայն իր անվան դիմաց […]
Ավելին
2020 թվականն ամեն առումով յուրահատուկ է ստացվում։ Տարեսկզբին մարդիկ ապրում էին բնականոն առօրյայով, ֆուտբոլիստները հաճույք էին ստանում իրենց կատարած աշխատանքից, սակայն եկավ մարտ ամիսը և ամեն ինչ խառնվեց իրար։ Վրա հասավ չարաբաստիկ կորոնավիրուսը, մարդկային կյանքը դադարեց նախկին ձևով ընթանալ՝ խաթարելով ողջ մարդկության կյանքը։ Սույն թվականի մարտից սկսած ֆուտբոլային կյանքն անորոշ ժամանակով կանգ առավ։ Մարտ-ապրիլ ամիսներին […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօպտիմալ շուկայան արժեքները, Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո թարմացրել է առաջնության շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ամենաշատ արժեքային աճ գրանցել է «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն, ում արժեքն ավելացել է 24 մլն եվրոյով՝ հասնելով 40 մլն եվրոյի։ Մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն ավելացել է 18 մլն […]
Ավելին
«Ատլետիկոյի» կիսապաշպան Մարկոս Լյորենտեն իր նոր շանն անվանել է Էնֆլիդ։ Մարտի 12-ին «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով «Էնֆլիդ Ռոուդ» մարզադաշտում հյուրընակվելիս առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ և պայքարից դուրս թողեց մրցաշարի գործող գավաթակրին։ Այդ խաղում Լյորենտեն դարձել էր դուբլի հեղինակ և իր շանը կոչել է Էնֆլիդ՝ ի պատիվ այդ հանդիպման։ […]
Ավելին
Լա լիգայի ակումբները ֆուտբոլից չկտրվելու այլընտրանք են գտել։ Մինչդեռ առաջնությունը դադարեցված է, իսպանական ակումբները FIFA 20-ի մրցաշարի են մասնակցում։ Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, ներքին առաջնության բոլոր 20 ակումբները տվել են մրցաշարին մասնակցելու իրենց համաձայնությունը։ Ամեն ակումբից կխաղա մեկ ֆուտբոլիստ․ «Ռեալը» ներկայացնելու է Մարկո Ասենսիոն, «Բարսելոնան»՝ Սերժի Ռոբերտոն, «Ատլետիկոն»՝ Մարկոս Լյորենտեն։ Հայտնի է նաև, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023