Կորոնվաիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինի պայմաններում բազմաթիվ ֆուտբոլիստները մարզավիճակը պահպանելու համար փորձում են մարզվել միայնակ։ Միայնակ մարզվողների թվում է նաև «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ դարպասապահ Կլաուդիո Բրավոն։ Չիլիացի դարպասապահն այլընտրանք է գտել միայնակ մարզվելու համար․ նա գնդակը հարվածում է մեկ այլ դարպասի հորիզոնական դարպասաձողին, այնուհետև պտտվում և վազում է դեպի գնդակը՝ որսալով այն։
Ավելին
Վերջին 10-15 տարում անգլիական Պրեմիեր լիգայի մակարդակն այնքան է բարձրացել, որ գրեթե անհնար է գուշակել, թե մրցաշրջանի մեկնարկից առաջ, որ ակումբները կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար։ Նույնիսկ կար մի պահ, երբ նվազագույնը 3 անգլիական ակումբներ հայտնվում էին Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում, իսկ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում էր հենց Անգլիան։ Բացառություն չէր նաև 2009/10 մրցաշրջանը, երբ «Մանչեսթեր […]
Ավելին
Ֆրանսիական հանրահայտ Le Figaro պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստների տասնյակը։ Ամենաարագ ֆուտբոլստն ընթացիկ մրցաշրջանում դարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով հանդիպումներից մեկի ժամանակ զարգացրել է 36 կմ/ժ արագություն։ Նրան հետապնդում է «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Ինյակի Վիլիամսը, ում առավելագույն արագությունը եղել է 35,7 կմ/ժ, իսկ 35,5 կմ/ժ արագությամբ երրորդ լավագույնը «Արսենալի» գոլահար Պիեր-Էմերիկ Օբամեյանգն […]
Ավելին
Oasis ռոք խմբի նախկին վոկալիստ Նոյել Գալահերը հորդորել է ԱՊԼ-ի վերջնական դադարեցման պարագայում․ «Նրանք անկախ ամեն ինչից հաղթել են։ «Լիվերպուլը» հաղթել է առաջնությունը, այդ պատճառով էլ գավաթը պետք է հանձնել նրանց։ Միակ բանը, որը կարող է խանգարել գավաթի հանձմանը բարձրագույն առաջնությունը լքողների և հաջորդ տարի ԱՊԼ-ում հանդես եկող ակումբների խնդիրն է։ Կարծում եմ՝ Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Նիք Էյմսը, ով ESPN կայքի հիմնադիրն է, կազմել է թերագնահատված ֆուտբոլիստների իր տարբերակը։ Գրանիտ Ջակա («Արսենալ») Ջական ամենաարագ խաղացողներից չէ, սակայն նրա ֆուտբոլային մտածողությունունը և նրա հիանալի ձախ ոտքը հիանալի են ազդում «Արսենալի» խաղի վրա։ Թոմաս Մյուլլեր («Բավարիա») «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում նա կախարդական հանդիպում անցկացրեց՝ ապահովելով կիսապաշտպանության և հարձակման միջև կապը։ Նա այդ […]
Ավելին
«Լայպցիգի» և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն հայտնվել է մանչեսթերյան երկու ակումբների՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Խաղացողի և ակումբի միջև պայամանգրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, սակայն, ամենայն հավանականությամբ, նրա ծառայություններով հետաքրքրված ակումբները կակտիվացնեն նրա պայմանագրում նշված հրաժարագինը, որպեսզի մյուս տարվա ամռանն ավելի շատ մրցակիցներ չունեն նրա համար պայքարում։ […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ողջ եվրոպական ֆուտբոլը դադարեցվել է, այդ իսկ պատճառով Transfermarkt պորտալը, որը գնահատում է խաղացողների շուկայական օպտիմալ գինը, բոլոր ֆուտբոլիստների արժեքը նվազեցրել է 20 տոկոսով։ Բացառություն են կազմել միայն 1998 թվականին ծնվածները և ավելի երիտասարդ խաղացողները, որոնց արժեքը նվազել է 10 տոկոսով։ Ամենաթակարժեք ֆուտբոլիստն այժմ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է, ով գնահատվում է […]
Ավելին
Կորոնավիրուսը կորոնավիրուս, սակայն համացանցում արդեն սկսել են հայտնվել եվրոպական մի շարք թոփ ակումների հաջորդ մրցաշրջանի մարզաշապիկները, որոնք կներկայացնենք մեր ընթերցողներին։ Որոշ ակումբներից հասանելի են բոլոր երեք՝ տնային, արտագնա և երրորդ մարզահագուստները, իսկ որոշ ակումբներից էլ դեռևս ամբողջական տարբերակները չկան։ «Արսենալ» Տնային մարզաշապիկ Արտագնա մարզաշապիկ Երրորդ մարզաշապիկ «Չելսի» Արտագնա մարզապաշիկ Երրորդ մարզաշապիկ «Բարսելոնա» Տնային մարզաշապիկ Արտագնա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը, ամեն դեպքում, կհայտարարի մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտվման մասին։ Այդ մասին տեղեկացնում է Ա սերիան ներկայացնող «Ուդինեզեի» սպորտային տնօրեն Պյերպաոլո Մարինոն։ Նշենք, որ «Ուդինեզեն» և ԱՊԼ-ը ներկայացնող «Վոթֆորդն» ունեն նույն սեփականատերը՝ ի դեպս Ջամպաոլո Պոցոյի։ «Բելգիայի ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել ժամանակից շուտ ավարտին հասցնել առաջնությունը։ Անգլիական Պրեմիեր լիգան նույնպես պատրաստվում է […]
Ավելին
Սույն թվականի հունիսի 30-ից մի շարք թոփ ֆուտբոլիստներ կդառնան ազատ գործակալ, քանի որ նրանց պայմանագրերը լրանում են և չեն պատրաստվում կնքել նորը։ Այժմ կներկայացնենք նրանցից մի քանիսին, որոնք մեծ հաջողությամբ դեռևս կարող են օգնել իրենց հաջորդ ակումբներին։ Թոմա Մենյե Ակումբ – ՊՍԺ Տարիք – 28 Դիրք – աջ եզրային պաշտպան Արժեք – 30 մլն եվրո […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023