«Բարսելոնան» ու Ուսման Դեմբելեն պայմանագրի երկարաձգման հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կողմերը չեն համաձայնեցնում հատկապես ֆուտբոլիստի աշխատավարձի չափը։ Այժմ բանակցությունները դադարեցվել են, քանի որ դրանք մտել են փակուղի։ Հավելենք, որ ֆրանսիացի վինգերի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, ինչից հետո դառնալու […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակցող Անտոնի Մարսիալը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` անդալուսական ակումբը մինչև 2022 թ. հոււնիսի 30-ն առանց գնման իրավունքի կվարձակալի 26-ամյա հարձակվողին։ Հատկանշական է, որ օրեր առաջ ESPN-ը հայտնել էր, որ «Յունայթեդը» մերժել էր «Սևիլիայի» նախնական առաջարկը, սակայն այժմ կողմերը […]
Ավելին
«Բարսելոնան» ու Ուսման Դեմբելեն ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստն ու նրա գործակալն արդեն 10 օր է չեն արձագանքում «Բարսելոնայի» ներկայացուցիչների առաջարկներին։ Նշվում է, որ Դեմբելեն այդ կերպ փորձում է ժամանակ շահել, որպեսզի դիտարկի նաև այլ ակումբներից ստացած առաջարկները։ Հաղորդվում է, որ 24-ամյա վինգերի […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, ներկայացրել է եվրոպացի ֆուտբոլիստների 2021 թ. խորհրդանշական հավաքականը, որն ունի հեռևյալ տեսքը. Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա) Պաշտպաններ – Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Ջորջիո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա) Կիսապաշտպաններ – Ժորժինիո («Չելսի», Իտալիա), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Կևին դե […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դիմիտար Բերբատովը խոսել է մանկունյական ակումբի հարձակման գծի մասին` Էդինսոն Կավանիին խորհուրդ տալով տեղափոխվել «Բարսելոնա». «Չնայած Կավանին նախորդ մրցաշրջանը լավ անցկացրեց, այժմ նա քիչ է խաղում։ Երբ Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է տեղափոխվում որևէ ակումբ, նա է լինում ուշադրության կենտրոնում և մասնակցում յուրաքանչյուր հանդիպման։ Դա անարդար իրավիճակ է, քանի որ Կավանին նախորդ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ 1.5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Աղբյուրի փոխանցմամբ` ուրուգվայցի հարձակվողը համաձայնել է առաջին 6 ամսում «բլաուգրանասի» կազմում հանդես գալ նախատեսվածից ցածր աշխատավարձով, որը կփոխհատուցվի պայմանագրի վերջին տարում։ Այդուհանդերձ, այս գործարքի իրականացումը լուրջ վտանգի տակ […]
Ավելին
Կորոնավիրուսը շարունակում է խաթարել բոլորիս կյանքը. Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի 5 հանդիպումներ հետաձգվել են։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, հետաձգվել են «Սաութհեմպտոն» – «Բրենթֆորդ», «Վոթֆորդ» – «Քրիսթալ Փելաս», «Վեսթ Հեմ» – «Նորվիչ», «Էվերտոն» – «Լեսթեր» և «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրայթոն» հանդիպումները։ Կորոնավիրուսի համաճարակի լուրջ բռնկումներ են գրանցվել «Մանչեսթեր Յունայթեդում», «Բրենթֆորդում», «Վոթֆորդում», «Լեսթերում» և «Նորվիչում». […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, հետաձգվել է 17-րդ տուրի շրջանակում նախատեսված «Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Նման որոշում կայացվել է բժշկական խորհրդատվությունների հիման վրա` կապված «Մանչեսթեր Յունայթեդում» բռնկված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Ավելի վաղ «կարմիր սատանաները» հայտնել էին, որ ակումբի մարզաբազան տևական ժամանակով փակվել է, որպեսզի նվազեցնի վարակի տարածումը, իսկ կորոնավիրուսի դրական թեստ […]
Ավելին
Այսօր` դեկտեմբերի 13-ին, կայացավ Չեմպիանների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է մրցաշարի այդ փուլի հանդիպումների օրերը։ Փետրվարի 15 «Սպորտինգ» – «Մանչեսթեր Սիթի» ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» Փետրվարի 16 «Զալցբուրգ» – «Բավարիա» «Ինտեր» – «Լիվերպուլ» Փետրվարի 22 «Չելսի» – «Լիլ» «Վիլյառեալ» – «Յուվենտուս» Փետրվարի 23 «Բենֆիկա» – «Այաքս» «Ատլետիկո Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեխնիկական բացթողման պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշել է չեղարկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքներն ու անցկացնել նոր վիճակահանություն։ Այդ իրադարձությանը յուրահատուկ կերպ է արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը. «Ե՞րբ է լինելու Չեմպիոնների լիգայի վիճակահանության երրորդ փուլը»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը Twitter-ի իր միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի` կրկնակի վիճակահանություն անցկացնելու հիմնական «մեղավորը» […]
Ավելին
1 29 30 31 32 33 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023