Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Բարնլիի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում մանկունյական ակումբի ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային առավելություն,միևնույնն է, Ռալֆ Ռանգնիկի սաները չկարողացան կոտրել առաջնության հետնապահի դիմադրությունը. գրանցվեց 1:1 արդյունքը։ Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան, իսկ տանտերերի պատասխան գնդակը 47-րդ րոպեին խփեց Ջեյ Ռոդրիգեսը։ Այս ոչ-ոքիից հետո […]
Ավելին
Անգլիայի գավաթի շրջանակում մեկնարկեց մրցաշարի 1/16 եզրափակիչները, որի առաջին դիմայության շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց մանկունյական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն արդեն 20-րդ րոպեին հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. պորտուգալացի գոլահարի հարվածը բարձր ստացվեց։ Ամեն դեպքում, Ռալֆ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար։ Այդուհանդերձ, Ալիի` ակումբի կազմում 20 հանդիպում անցկացնելուց հետո «իրիսները» տրանսֆերի դիմաց «Տոտենհեմին» կվճարեն 12 մլն եվրո։ Կախված «Էվերտոնի» ու անձամբ անգլիացի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարիերան կշարունակի «Էվերտոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը մինչև 2022 թ. հունիսի 30-ը կվարձակալի հոլանդացի ֆուտբոլիստին։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «իրիսները» չեն ունենալու խաղացողին գնելու իրավունք, բացի դրանից, «Էվերտոնը» մինչև 2022 թ. հունիսի 30-ն ամբողջությամբ կվճարի 24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Ռոմանոն գրում է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի վինգեր Մեյսոն Գրինվուդի ընկերուհին` Հարիեթ Ռոբսոնը, Instagram-ի stories բաժնում սկանդալային ձայնագրություն է հրապարակել, որտեղ լսվում է, թե ինչպես են նրան ստիպում սեռական հարաբերություն ունենալ ինչ-որ տղամարդու հետ։ Ձայնագրությունը զարգանում է հետևյալ կերպ (սկզբից խոսում է տղամարդը, այնուհետև Ռոբսոնը). – Ես թքած ունեմ, թե դու ինչ ես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո անդալուսական ակումբը չի ունենալու 25-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքների գնման իրավունք։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սևիլիան» մինչև հունիս ամբողջությամբ վճարելու է ֆրանսիացի ֆուտբոլիստի աշխատավարձը, իսկ վարձակալության […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի «Սևիլիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անդալուսական ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալի ֆրանսիացի ֆուտբոլիստին, որի դիմաց «Յունայթեդին» վճարելու է 6 մլն եվրո։ Ռոմանոն գրում է, որ վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Սևիլիան» չի ունենալու 26-ամյա ֆուտբոլիստին գնելու իրավունք։ Երկու ակումբները նաև համաձայնեցրել են […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Մանկունյական ակումբը, ողջ հանդիպման ընթացքում ունենալով տարածքային ու խաղային առավելություն, ընդամենը մեկ գնդակ ուղարկեց «մրճահարների» դարպասը, իսկ հաղթական գոլը խփեց միայն 90+3-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց Մարկուս Ռեշֆորդը։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Վեսթ […]
Ավելին
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, ով ներկայումս աշխատում է Sky Sports հեռուստաընկերությունում, վերջերս ուղիղ եթերի ժամանակ պատմել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին իրեն անվանել է ավանակ` տարվա թիմում նրան չընդգրկելու համար։ «Մենք տարվա թիմում չէինք ընգրկել ո՛չ Կրիշտիանու Ռոնալդուին, ո՛չ էլ Լեո Մեսսիին։ Ես մշտապես Մեսսիին գերադասել եմ Ռոնալդուից, բայց ինձ թվում էր, որ […]
Ավելին
Ներկայացնում ենք «Լեգենդներ» հաղորդաշարի հոբելյանական` 20-րդ թողարկումը։ Այս անգամ հաղորդումը նվիրված է «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 26 27 28 29 30 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023