Անգլիայի գավաթ. ՄՅՈՒ-ն ձախողվեց`  11-մետրանոցներով պարտվելով Միդլսբրոյին🎥

Անգլիայի գավաթ. ՄՅՈՒ-ն ձախողվեց` 11-մետրանոցներով պարտվելով Միդլսբրոյին🎥

05/02/2022 - 10:17

Անգլիայի գավաթի շրջանակում մեկնարկեց մրցաշարի 1/16 եզրափակիչները, որի առաջին դիմայության շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց մանկունյական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն արդեն 20-րդ րոպեին հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. պորտուգալացի գոլահարի հարվածը բարձր ստացվեց։

Ամեն դեպքում, Ռալֆ Ռանգնիկի թիմը 25-րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։

Խփած գոլից հետո էլ «Յունայթեդը» վերահսկում էր հանդիպման ընթացքն ու նախքան ընդմիջման գնալը կարող էր կրկնապատկել իր առավելությունը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին նույն Կրիշտիանու Ռոնալդուն ու Մարկուս Ռեշֆորդը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ պատկերը նույնն էր. «կարմիր սատանաները» գրոհում էին, իսկ «Միդլսբրոյի» ֆուտբոլիստերը հիմնականում պաշտպանվում` շեշտը դնելով հակագրոհների վրա։

Հյուրերը, որոնք, մեծ հաշվով, ոչ մի լուրջ վտանգ չէին ստեղծել Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասի ուղղությամբ, 65-րդ րոպեին, ինչպես ամրպոպ անամպ երկնքում, հերթական հակագրոհներից մեկը վերածեցին գոլի, որն իր ակտիվում գրանցե Մեթ Կրկուսը։

Բաց թողած գոլը կարծես սառը ցնցուղ լիներ տանտերերի համար, որոնք, ճիշտ է, շարունակում էին տիրել նախաձեռնությանը, սակայն հանդիպման հիմնական ժամանակում այդպես էլ չկարողացան հաղթանակ կորզել։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում էլ Ռանգնիկի սաները գնդակին տիրում էին ժամանկի 80%-ին և, մրցակցի համեմատ, ավելի շատ էին հարվածում դեպի դարպասը (6 անգամ), սակայն «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի լուսատախտակին վառվող 1:1 հաշիվն այդպես էլ չփոխվեց 120-րդ րոպեից հետո, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածաշար։

«Վիճակախաղը» բավական դրամատիկ ստացվեց, իսկ երկու ակումբները միասին վերցրած 16 11-մետրանոց իրացրին։

«Միդլսբրոյի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ իրացրին իրենց հարվածները և հաղթեցին 8:7 հաշվով։

Վճռորոշ դարձավ «Յունայթեդի» 19-ամյա հարձակվող Էնթոնի Էլանգայի վրիպումը, ում հարվածից գնդակը բարձր ընթացավ։

Այսպիսով, Քրիս Ուայլդերի թիմը 11-մետրանոցներով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և պայքարը կշարունակի Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023