Ինտերֆուտբոլը ներկայացնում է #FootGoal հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այս անգամ անդրադարձել ենք իտալական Ա սերիայի ամենատարեց ֆուտբոլիստներին․ Կալչիոյի ծերուկները։ Ֆուտբոլիստներ, ովքեր փոխեցին տարիքային ստանդարտները։ Հաճելի դիտում։
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրոտոնեի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, ողջ հանդիպումն անցավ «բյանկոներիների» տոտալ առավելությամբ, ովքեր որևէ հնարավորություն չտվեցին կարգով իրենց ակնհայտ զիջող մրցակցին՝ խփելով երեք անպատասխան գնդակ։ Թուրինյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ մեկ գոլ էլ գրանցվեց Վեսթոն Մակենիի անվան […]
Ավելին
Շարունակվում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուսին»։ Կարելի է ասել, որ խաղը սկսվեց 1։0 հաշվով, քանի որ, պորտուգալական ակումբի ֆուտբոլիստները իրանցի կիսապաշտպան Մեհդի Տարեմիի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Գոլային դրվագում իր մեղավորությունն ուներ հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը, ով, փորձելով գնդակը վերադարձնել դարպասապահ […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ավտոպարկը հարստացրել է հերթական մեքենայով։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ռոնալդուն 8 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Bugatti Centodieci» մակնիշի ավտոմեքենա, սակայն, մեքենայի ղեկին 36-ամյա ֆուտբոլիստը կարող է նստել միայն 2021 թվականի վերջին, քանի որ դրա արտադրությունը սկսվել է շաբաթներ առաջ։ «Bugatti Centodieci»-ն ունենալու է 16 մխոցով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում ընդունեց «Յուվենտուսին»։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ նեապոլիտանական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ավելի վտանգավոր էին գրոհում, ինչի արդյունքում Ջենարո Գատուզոյի սաները հանդիպման 30-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին օդային մենապայքարում կանոնների խախտում թույլ տվեց Ամիր Ռահմանիի նկատմամբ, ինչից […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2011-2020 թթ․ մոլորակի լավագույն ֆուտբոլիստներին։ Ֆուտբոլիստների ցանկը կազմվել է քվեարկության միջոցով, որին մասնակցել են 150 երկրների ներկայացուցիչներ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Լեո Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա) 2․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա) 3․ Անդրես Ինիեստա («Վիսել Կոբե», Իսպանիա) 4․ Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա) 5․ Սերխիո Ռամոս («Ռեալ […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, կազմել է ֆուտբոլի ակումբային պատմության 500 և ավելի գոլեր խփած ֆուտբոլիստների ցուցակը։ Ըստ IFFHS-ի՝ բոլորից շատ գոլ խփել է Բրազիլիայի հավաքակնի նախկին լեգենդար հարձակվող Ռոմարիոն, ում ակտիվում ակումբային կարիերայի ընթացքում գրանցվել է 689 գոլ։ Ռոմարիոյին հաջորդում է ևս մեկ լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ՝ Պելեն։ «Ֆուտբոլի արքան» ակումբային կարիերայի ընթացքում […]
Ավելին
Իտալիայի գավաթի՝ Coppa Italia-ի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ինտերին»։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում թուրինյան ակումբը հյուրընկալվելիս Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթել էր 2։1 հաշվով։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին Անտոնիո Կոնտեի սաները, ովքեր առաջին խաղակեսի ինչ-որ հատվածում գրոհը գրոհի հետևեց էին անցկացնում և թվում էր, թե գոլն անխուսափելի […]
Ավելին
Վերջերս հայտնի դարձավ, որ անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումները սպասարկող Մայք Դինը մահվան սպառնալիքներ է ստացել, ինչից հետո ԱՊԼ-ի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի առաջիկա՝ 25-րդ տուրում իրեն խաղ չտրամադրեն։ Այդ ամենը սկսվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 9։0 «Սաութհեմպտոն» և «Ֆուլհեմ» 0։0 «Վեսթ Հեմ» հանդիպումներից հետո։ Վերոնշյալ խաղերում Դինը կասկածելի կարմիր քարտեր է ցույցտվել նախ «Սաութհեմպտոնի» երկու ֆուտբոլիստներ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Ռոման»։ Հանդիպման հաշիվը բավական արագ բացվեց․ 13-րդ րոպեին «բյանկոներիները» բազմաքայլ գրոհ զարգացրին, որն իր տրամաբանական ավարտին հասցրեց Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմաբրկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց 16-րդ գոլը։ 23-րդ րոպեին Ռոնալդուն կարող էր մեծացնել իր թիմի առավելությունը, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի հարվածից հետո «գայլերին» […]
Ավելին
1 36 37 38 39 40 64

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023