Հունգարիան քանդվեց. Պորտուգալիան ջախջախեց վերջինիս🎥

Հունգարիան քանդվեց. Պորտուգալիան ջախջախեց վերջինիս🎥

15/06/2021 - 21:52

Եվրո-2020-ի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը, որը F խմբի շրջանակում Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Հունգարիայի ընտրանու դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց Ֆերնանդու Սանթուշի սաների առավելությամբ։ Արդեն 5-րդ րոպեին աչքի ընկնելու շատ լավ հնրավորություն ուներ Դիոգու Ժոտան, սակայն վերջինս հարվածից հետո Հունգարիայի հավաքականին փրկեց դարպասապահ Պետեր Գուլաչին։

Խաղակեսի մնացած հատվածում էլ պորտուգալացիներն ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, սակայն հյուրերին ինչ-որ բան չէր հերիքում և վրիպում էին նպաստավոր դիրքերից։

Հունգարիայի հավաքականն էլ առաջին կեսում մեկ վտանգավոր պահ ստեղծեց, որը կարող էր ավարտվել դարպասի գրավումով, սակայն Ադամ Սալայիի կատարած գլխով հարվածից հետո հիանալի խաղացի Ռուի Պատրիսիուն։

Ամեն դեպքում, առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսում էլ, ճիշտ է, Պորտուգալիայի հավաքականը շարունակում էր գնդակին տիրել ավելի շատ, սակայն բանը հաճախ չէր հասնում վտանգավոր պահերին, քանի որ Մարկո Ռոսսիի սաները պաշտպանվում էին անձնուրաց։

Դեռ առվելին` հունգարացիները 80-րդ րոպեին նետվեցին հակագրոհի, և Սաբոլչ Շոնը դարձավ գոլի հեղինակ, սակայն հանդիպման գլխավոր Չունեյթ Չակիրը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։

Ի վերջո, 84-րդ րոպեին բացվեց այս խաղի հաշիվը։ Պորտուգալացիների հարձակման աջ եզրով զարգացրած գրոհը եզրափակեց Ռաֆայել Գերեյրուն։

Հաջորդ իսկ գրոհին էլ Սանթուշի թիմը վաստակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն` կրկնապատկելով Պորտուգալիայի հավաքականի առավելությունը։

Հունգարիայի հավաքականը վերջնական քանդվեց 90+2-րդ րոպեին. Կրիշտիանու Ռոնալդուն ևս մեկ գնդակ ուղարկեց Գուլաչիի դարպասը։

Այս խաղում այլևս գոլեր չտեսանք, և Պորտուգալիայի հավաքականը դժվար պայքարում 3:0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի ընտրանու նկամամբ` գլխավորելով F խմբի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023