Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Նորվիչի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. «կարմիր սատանաները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մանկունյական ակումբին հաղթանակ պարգևեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով 75-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Այս հաղթանակից հետո Ռալֆ Ռանգնիկի թիմը վաստակեց 27 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի նաև 4-րդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Բրյուգեին»։ Այդ խաղում փարիզյան ակումբի կամզից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին։ Մի շարք հեղինակավոր պարբերականներ, հղում կատարելով Սպորտի վիճակագրության հիմնադրամին` RSSSF-ին, հայտնում են, որ արգենտինացի հարձակվողը պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով շրջանցել է «Ֆուտբոլի արքա» Պելեին։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին իր խփած գոլերի […]
Ավելին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընտրություն է կատարել Լեո Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի միջև. «Դժվար ընտրություն է. նրանք երկուսն էլ ուժեղ ֆուտբոլիստներ են, սակայն եթե պետք է ընտրեմ, ապա իմ պատասխանն է Մեսսի։ Ես խաղացել եմ նրա հետ, և այն, ինչ նա անում է դաշտում, դա բնատուր տաղանդ է, ոչ թե մարզումների արդյունք»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերը […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին. «Դուք պետք է միշտ հարմարացնեք ձերվխաղաոճը կամ գաղափարները` կախված տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից։ Ես տեսել եմ, թե ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն խաղաց «Արսենալի» դեմ հանդիպման (3:2) երկրորդ խաղակեսում։ Նա անհավանական պրոֆեսիոնալ է։ Ես երբեք չեմ տեսել այնպիսի ֆուտբոլիստի, ով 36 տարեկանում նման […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դինամիկ, գոլառատ և հետաքրքիր պայքարում անցավ, որն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակով` 3:2 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունո Ֆերնանդեշը։ «Զինագործների» գոլերն էլ խփեցին Էմիլ Սմիթ-Ռոուն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցում է «Արսենալի» դեմ։ Հանդիպման 52-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմից աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն` խփլեով իր կարիերայի 800-րդ գոլը։ Նշենք, որ պորտուգալացի հարձակվողը ֆուտբոլի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով պաշտոնական խաղերում խփել է 800 գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում արձագանքել է այն գրառմանը, որի մեջ օգտատերը Լեո Մեսսիի` «Ոսկե գնդակը» հաղթելու փաստը որակել է որպես «թալան և խայտառակություն»։ Cr7.o_lendario անունով հանդես եկող օգտատերն իր էջում երկար գրառում է կատարել, որտեղ ներկայացված են փաստեր, թե ինչու Կրիշտիանու Ռոնալդուն պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Ռոնալդուն այդ գրառմանը պատասխանել է մեկ […]
Ավելին
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը խոսել է «Ոսկե գնդակի» արդյունքների մասին. «Անկեղծ` նման արդյունքներից հետո ես այլևս չեմ հասկանում այս աշխարհը։ Ամենայն հարգանքով վերաբերվելով Լիոնել Մեսսիին ու մյուս բոլոր հավակնորդներին` ոչ ոք ավելի արժանի չէր «Ոսկե գնդակին», քան Ռոբերտ Լևանդովսկին։ Վերջին 2 տարում Ռոբերտը հավասարը չունի, և France Football-ը 2020 թ. մրցանակը […]
Ավելին
Նոյմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի արդյունքներով անհատական ամենահեղինակավոր մրցանակին 7-րդ անգամ արժանացավ Լեո Մեսսին։ Հեղինակավոր Squawka պարբերականը մրցանակաբաշխության ավարտից հետո հրապարակել է քվեարկության արդյունքները` ըստ ֆուտբոլիստների ստացած ձայների։ Այսպիսով, Լեո Մեսսին ստացել է 613 ձայն` ընդամենը 33 ձայնով առաջ անցնելով «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց, ում ակտկվում կա 580 […]
Ավելին
Փարիզի Շատլե թատրոնում կայանում է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ France Football-ը հրապարակում է արդեն քվեարկության լավագույն տասնյակի արդյունքները։ Այսպիսով, 6-րդ հորիզոնականը զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), 7-րդը` Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), իսկ 8-րդը` Կևին դե Բրոյնեն («Մանչեսթեր Սիթի»)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023