Լրագրող Խոսե Մանուել Ռիբեյրուն քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ Պատճառը ֆուտբոլիստների` գովազդն է սոցիալական ցանցերում։ «Մեր օրերի գլխավոր սոցցանցում` Instagram-ում, Ռոնալդուին և Մեսսիին հետևում է գրեթե մեկ միլիարդ մարդ (Խմբ.` Ռոնալդուի հետևորդների թիվը կազմում է 530, իսկ Մեսսիինը`416 մլն)։ Կարճ ասած` յուրաքանչյուր ութերորդ մարդ ինչ-որ չափով տեսնում է, թե ինչ են մտածում, ասում ու անում այս […]
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ «Ալ Նասրը» ձեռք բերի «Պորտուի» կենտրոնական պաշտպան Պեպեին, ում հետ երկար տարիներ հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի կազմում Պորտուգալական ակումբի և Պեպեի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին, ինչը կարող է խթանել գործարքի կայացմանը։ Ինչպես հայտնում է Marca-ն, Ռոնալդուն Պեպեի հավանական տրանսֆերն արդեն քննարնել […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է 2022 թ. ընթացքում ամենաշատ հետթ-տրիկի հեղինակ դարձած ֆուտբոլիստներին, որի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 56 հանդիպում, 5 հեթ-տրիկ Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) – 43 հանդիպում, 4 հեթ-տրիկ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», «Բարսելոնա», Լեհաստան) – 51 հանդիպում, 3 հեթ-տրիկ Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա) – […]
Ավելին
Հունվարի 3-ին «Ալ Նասրը» պաշտոնապես ներկայացրեց Կրիշտիանու Ռոնալդուին։ Տեղի ունեցած մամուլի աոուլիսի ժամանակ 37-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ Եվրոպայում իր աշխտանաքն ավարտված է։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Marca-ն, պորտուգալացի հարձակվողը դեռևս կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։ Բանն այն է, որ Ռոնալդուի և «Ալ Նասրի» միջև կնքված պայմանագրում կա հատուկ կետ, որը թույլ կտա նրան վարձավճարով տեղափոխվել […]
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն, որպես «Ալ Նասրի» ֆուտբոլիստ, առաջին անգամ մամուլի ասուլիս է տվել. «Եվրոպայում իմ աշխատանքն ավարտված է։ Ես խաղացել եմ աշխարհի լավագույն ակումբներում և հաղթել ամեն ինչ։ Շատերը չգիտեն Սաուդյան Արաբիայի առաջնության մակարդակի մասին։ Տեղափոխվելով Սաուդյան Արաբիա` իմ կարիերան չի ավարտվում։ Մարդիկ շատ բան են խոսում, սակայն նրանք ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում։ Գիտեմ, որ այստեղ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Marca-ն, 37-ամյա ֆուտբոլիստի հետ ցանկանում են պայմանագիր կնքել «Ալ Նասրը» (Սաուդյան Արաբիա) և «Ինտեր Մայամին» (ՄԼՍ)։ Հայտնի է, որ խորվաթ ֆուտբոլիստի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, ինչից էլ փորձում են օգտվել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Էր Ռիյադ քաղաքը ներկայացնող ակումբը գորածարքից այլ մանրամասներ չի հայտնում, սակայն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, կողմերը կնքել են 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 37-ամյա ֆուտբոլիստի տարեկան […]
Ավելին
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան նշել է, որ Գուտին և Կրիշտիանու Ռոնալդուն եղել են իր սիրելի ֆուտբոլիստները. «Ես միշտ հետևել եմ Գուտիի խաղին. ինձ դուր էր գալիս նրա խաղը։ Երբ ես նայում էի նրա խաղը, նա հիասքանչ էր, իսկ շուտով ավարտեց կարիերան։ Գուտիից հետո իմ սիրելի ֆուտբոլիստը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Դժվար է ընտրություն […]
Ավելին
ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպոին։ Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում աշխարհի գավաթով լուսանկարներ հրապարակեց, որը 20 ժամվա ընթացքում հավաքել է արդեն 46.9 մլն like։ Այն արդեն ռեկորդային է մարզիկների շրջանակում և շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուի` Լեո Մեսսիի հետ համատեղ գրառմանը, որը ներկա պահին […]
Ավելին
Ավարտվեց ԱԱ-2022-ը. Արգենտինայի հավաքականը դրամատիկ պայքարում 11-մետրանոնցերով հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։ Կիլիան Մբապեն ֆանտաստիկ արդյունավետություն ցույց տվեց` խփած 8 գոլով դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։ Ոչ պակաս արդյունավետ էր նաև Լեո Մեսսին, ով խփեց 7 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Երկու ֆուտբոլիստների նման արդյունավետությունից հետո փոփոխություններ տեղի ունեցան մրցաշարի պատմության լավագույն […]
Ավելին
1 11 12 13 14 15 64

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023