Պորտուգալիայի կատարյալ արդյունքը. Ռոնալդուն և ընկերները հաղթեցին նաև Եվրոյի որակավորման փուլի վերջին խաղում🎥

Պորտուգալիայի կատարյալ արդյունքը. Ռոնալդուն և ընկերները հաղթեցին նաև Եվրոյի որակավորման փուլի վերջին խաղում🎥

20/11/2023 - 01:44

Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում պորտուգալացիներն ունեին տոտալ առաբելություն` «վիկինգներին» հաղթելով 2:0 հաշվով։

Ռոբերտո Մարտինեսի թիմից աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշն ու Ռիկարդու Օրտան։

J խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Բոսնիա և Հերցեգովինա 1:2 Սլովակիա

Լիխտենշտեյն 0:1 Լյուքսեմբուրգ

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 30 միավոր
  2. Սլովակիա – 22
  3. Լյուքսեմբուրգ – 17
  4. Իսլանդիա – 10
  5. Բոսնիա – 9
  6. Լիխտենշտեյն – 0

Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց որակավորման փուլի շրջանակում անցկացրած բոլոր 10 հանդիպումներում էլ։

Ավելացնենք, որ այս խմբի Եվրո-2024-ի ուզեգիր նվաճեցին Պորտուգալիայի և Սլովակիայի հավաքականները։

Լյուքաեմբուրգն ու Բոսնիան մասնակցելու են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ին և դեռևս պահպանում են հնարավորություն հայտնվել Եվրոպայի առաջնության խմբային փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023