Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ն հյուրընկալելու է «Ռեալին»: Bleacher Report-ը հայտնում է, որ վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի փարիզյան թիմի առաջատարներ Էդինսոն Կավանին և Կիլիան Մբապեն: Հարկ է հիշեցնել, որ որակազրկման պատճառով բացակայելու է Նեյմարը: ՊՍԺ – «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 18-ին:
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո հերքել է «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը: «Ես այստեղ եմ և մասնակցում եմ մեծ ծրագրին: Լավ է, որ «Ռեալում» կրկին Զիդանն է: Բայց ես կհետևեմ նրա աշխատանքին ուղղակի որպես երկրպագու»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Մոնակոյին»: Տանտերը հաղթեցին 3:1 հաշվով: Հեթ տրիկ է ձևակերպել Կիլիան Մբապեն՝ գոլ խփելով 15-րդ, 38-րդ և 56-րդ րոպեներին: «Մոնակոյի» միակ գոլը հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ խփել է Ալեքսանդր Գոլովինը: Խաղադաշտ է վերադարձել Նեյմարը՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում: ՊՍԺ-ն, որը մինչև այդ հանդիպումը «Լիլի» […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 30րդ տուրում գործող չեմպիոն և առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Թուլուզին». տանտերերը պարտվեցին 0:1 հաշվով: Հանդիպման միակ գոլը 74-րդ րոպեին խփել է Կիլիան Մբապեն: Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի գլխավորած թիմը, որը նաև հաշվարկում 1 խաղ պակաս է անցկացրել, 80 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում գտնվող «Լիլից» առաջ լինելով 20 միավոր:
Ավելին
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է Մբապեի տրանսֆերային արժեքի մասին: «Ֆրանսիական մամուլում կարդում եմ, որ Մբապեի տեղափոխությունը «Ռեալի» համար կարող է արժենալ 280 մլն եվրո: Վճարել այդքան մեկ ֆուտբոլիստի համար, դա արդեն շատ է: Նույնիսկ Մեսսին, Ռոնալդուն և Նեյմարը չարժեն 280 մլն: Ես չեմ թերագնահատում Մբապեի տաղանդը: Ես խոսում եմ այն մասին, որ չկա այնպիսի […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հերթական անգամ բարձր է գնահատել թիմակից Կիլիան Մբապեի խաղը. «Ինձ համար Մբապեն ֆենոմեն է: Նա կարող է հիանալի կարիերա ստեղծել և դառնալ ավելի լավը, քան հիմա է: Չեմ կասկածում, որ նա կդառնա համաշխարհային ֆուտբոլի մեծագույն խաղացողներից մեկը: Նա հանգիստ տղա է, նաև երջանիկ և լի խինդով ու միշտ պատրաստ է կատակել: Ակնհայտ […]
Ավելին
Չնայած «Ռեալի» հետաքրքրությանը՝ ՊՍԺ-ն մտադիր է թիմում պահել Կիլիան Մբապեին: Ինչպես հայտնում է El Mundo-ն, փարիզյան ակումբը ցանկանում է երկարացնել 20-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը: ՊՍԺ-ն Մբապեին կառաջարկի այնպիսի աշխատավարձ, ինչպիսին Մեսսիինն է «Բարսելոնայում». ավելի քան 40 մլն եվրո: «Ռեալում» ենթադրում են, որ եթե փարիզյան ակումբը երիտասարդ ֆրանսիացու հետ երկարացնի պայմանագիրը, ապա նրան ձեռք բերելը կդառնա […]
Ավելին
Ինչպես հայտնում է France Football-ը, «Ռեալը» մտադիր է առաջիկայոմ ակտիվ բանակցություններ վարել ՊՍԺ-ի հետ: Նպատակը՝ Կիլիան Մբապե: France Football-ը հայտնում է, որ «արքայական» ակումբը պատրաստ է փարիզյան թիմի աստղի համար առաջարկել 280 մլն եվրո: Ֆրանսիացի հարձակվողի համար պայքարին անձամբ մասնակցում է Ֆլորենտինո Պերեսը, ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի նաև Զինեդին Զիդանը: Ավելի վաղ […]
Ավելին
Ավելի մեծ թափ է հավաքում տեղեկությունների այն հոսքը, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր է տեղափոխվի «Ռեալը»: Ինչպես հայտնում է AS-ը, այս ամռանը «Ռեալի» գլխավոր նպատակը Մբապեին ձեռք բերելն է: Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկանում է, որ ամռանը թիմում հիմքային փոփոխություններ են լինելու և Զիդանին խոստացել է թոփային տրանսֆերներ: Պարբերականն ընդգծում է, որ Մբապեն […]
Ավելին
Ներկայացվել է ընթացիկ մրցաշրջանի գոլահարների վիճակագրությունը գոլ/րոպե հարաբերական սխեմայով: Լավագույն արդյունքը «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերինն է. իսպանացին գոլի հեղինակ է դառնում միջինում յուրաքանչյուր 62 րոպեն մեկ անգամ: Ընթացիկ սեզոնում Պակոն 14 գոլ է խփել: Ցանկում 2-րդը Կիլիան Մբապեն է. ՊՍԺ-ի առաջատարներից մեկը գոլ է խփում միջինը յուրաքանչյուր 72 րոպեն մեկ: 3-րդը Լիոնել Մեսսին է. «Բարսայի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023