Վինիսիուս. «Ռեալը չկարողացավ  անել այն, ինչ խնդրել էր Անչելոտին»

Վինիսիուս. «Ռեալը չկարողացավ անել այն, ինչ խնդրել էր Անչելոտին»

18/05/2023 - 11:01

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից»` լքելով հետագա պայքարը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի հարձակվող Վինիսիուսը.

««Ռեալը» չկարողացավ անել այն, ինչ խնդրել էր Անչելոտին։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղալը միշտ դժվար է։

Չէի ասի, թե վատ խաղացինք, պարզապես, մեր մրցակիցն էր հիանալի»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Madrid Zone-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023