Ողբերգական դեպք է պատահել Թուրքիայում: «Ալանիասփորի» ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում մահացել է Իոսեֆ Շուրալը,- հայտնում է թուրքական ակումբը: 28-ամյա Շուրալը 2013 թվականից հրավիրվում էր Չեխիայի հավաքական: «Ալանիասփորի» կազմում 9 հանդիպման էր մասնակցել՝ խփելով 1 գոլ: Չեխ ֆուտբոլիստը միակն էր, ում կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել: ՃՏՊ-ի պատճառով ևս 7 ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել:
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023