«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, հոլանդացի հարձակվողին իրենց շարքերում են ցանկանում տեսնել իտալական գրեթե բոլոր գրանդները։ Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Նշվում է, որ վերոնշյալ ակումբները կապվել են Դեպայի հետ` փորձելով պարզել նրա հետագա ծրագրերի մասին։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով բավական անակնկալ հաղթանակ տոնեց գործող չեմպիոն «Ինտերի» նկատմամբ։ Ալեսիո Դիոնիզիի թիմն ընթացիկ մրցաշրջանում կարծես գրանդ ակումբների դահիճը դարձած լինի։ «Սասուոլոն» ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է նաև «Յուվենտուսին» (2:1) և «Միլանին» (3:1)։ Ընդ որում, ինչպես հայտնում է OptaPaolo-ն, «ներովերդին» պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում հյուրընկալվելիս […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն և գրեթե ամեն ինչով գերազանցում էին մրցակցին, սակայն Սիմոնե Ինձզագիի սաների խաղը չէր ստացվում, իսկ գնդակը որոշ դրվագներում չցանկացավ հայտնվել հյուրերի դարպասում։ «Սասուոլոյի» ֆուտբոլիստներն էլ որակական տեսանկյունից ավելի լավ հանդիպում անցկացրին ու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։ Հանդիպումից հետո տպավորություններով է կիսվել միլանյան ակումբի կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը. «Չեմպիոնների լիգայում վճռորոշ դեր են խաղում մանրուքները։ Մենք բավարար քանակի գոլային պահեր ստեղծեցինք ու առավելություն ունեինք մի շարք ասպեկտներում, սակայն, ցավոք, չկարողացանք դրանից ինչ-որ բան քաղել։ Նման դեպք մեզ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» Միլանում հյուրընկալվելիս մրցեց «Ինտերի» դեմ։ Հանդիպման մեծ մասում ծավալվեց հավասար պայքար, որն ընթանում էր փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն Յուրգեն Կլոպը փոփոխությունների շնորհիվ կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։ «Լիվերպուլը» խաղավերջում միացրեց շարժիչներն ու հաղթեց 2:0 հաշվով. 75-րդ ու 83-րդ րոպեներեին աչքի ընկան համապատասխանաբար Ռոբերտո Ֆիրմինոն ու Մոհամեդ Սալահը։ Նշենք, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչկ առաջին հանդիպման շրջանակում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vivaro Sports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Փետրվարի 15-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ Բոլորի ուշադրության կենտրոնում էր ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որի շրջանակում փարիզյան ակումբը Կիլան Մբապեի` 90+4-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։ Այդ հանդիպմանը զուգահեռաբար «Մանչեսթեր Սիթին» էլ հյուրընկալվելիս մրցեց Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ` ջախջախելով 5:0 հաշվով։ Արդեն այսօր` փետրվարի 16-ին, կկայանա ևս մեկ թոփ […]
Ավելին
Այսօր` փետրվարի 15-ին, կմեկնարի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլը` 1/8 եզրափակիչը։ Փետրվարի 15-ին կկայանա երկու հանդիպում` ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ», «Սպորտինգ Լիսաբոն» – «Մանչեսթեր Սիթի», իսկ ամսի 16-ին` «Ինտեր» – «Լիվերպուլ» ու «Զալցբուրգ» – «Բավարիա»։ Մյուս 4 հանդիպումները կկայանան համապատասխանաբար փետրվարի 22-23-ին ու միմյանց դեմ կմրցեն «Չելսին» ու «Լիլը», «Վիլյառեալն» ու «Յուվենտուսը», «Բենֆիկան» ու […]
Ավելին
Փետրվարի 15-16-ին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի չորս դիմակայությունների առաջին հանդիպումները։ Ամսի 15-ին տեղի կունենան ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» ու «Սպորտինգ Լիսաբոն» – «Մանչեսթեր Սիթի», իսկ 16-ին` «Զալցբուրգ» – «Բավարիա» ու «Ինտեր» – «Լիվերպուլ» հանդիպումները։ ՈՒԵՖԱ-ն արդեն հաստատել է այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա) […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ինտերին»` լքելով պայքարը։ Հանդիպումից հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել գլխավոր մրցավար Մարկո Դի Բելոյի մասին, ով դեղին քարտ է ցույց տվել պորտուգալացի մասնագետին. «Երկրորդ գոլը, իհարկե, փոխեց հանդիպման ընթացքը, սակայն դրան նպաստեց նաև մրցավարը։ Նախքան երկրորդ գոլը, ես կարծում էի, թե մրցավարը հոգեբանական […]
Ավելին
1 44 45 46 47 48 101

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023