Ֆուտզալի Հայաստանի հավաքականը փետրվարի 1-ին` Բեեր Շևա քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Իսրայելի ընտրանու հետ։ Ռուբեն Նազարեթյանի սաները պարզապես ջախջախեցին մրցակցին` հաղթելով 9:2 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձան Գարեգին Մաշումյանն ու Արթուր Մելքոնյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուկաս Ռոզենսկին, Վիտինիոն, Նիկտիա Խրոմիխը, Դենիս Նևեդրովն ու Ռաֆիկ Մելիքյանը։ Հավելենք, որ Իսրայելի հավաքականի կազմից դուբլի […]
Ավելին
Հունվարի 28-ին «Պոգոն Շեցինը» Լեհաստանի Էքստրակլասայի վերսկսումից առաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել` հատուկ ձևաչափով մրցելով Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հանզա Ռոստոկի» դեմ. խաղն ավարտվել է 2:2 հաշվով։ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ Վահան Բիչախչյանը, ով հերթական գոլն է խփել Շեցին քաղաքը ներկայացնող ակումբի կազմում։ Նշենք, որ Վահանը «Պոգոնի» շարքերը համալրելուց հետո […]
Ավելին
«Պոգոն Շեցինն» ընկերական հանդիպման շրջանակում մրցեց Ուկրաինական ակումբի դեմ և հաղթեց 3:1 հաշվով։ «Պոգոնի» կազմից հանդիպման առաջին խաղակեսին մասնակցեց նաև թիմի նորեկ Վահան Բիչախչյանը, ով հասցրեց դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Ժան Կարլոսին։ Հավելենք, որ 22-ամյա հայ ֆուտբոլիստը հանդիպման ընդմիջման փոխարինվեց։ Նշենք, որ լեհական ակումբի կազմից աչքի ընկավ նաև Մարիուշ Ֆորնալչիկը, […]
Ավելին
«Պոգոն Շեցինն» ընկերական հանդիպման շրջանակում մրցում է ուկրաինական «Զարիայի» դեմ։ Հանդիպման 31-րդ րոպեին «Պոգոնի» կազմից աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ժան Կարլոսը` եզրափակելով Վահան Բիչախչյանի կրնկով կատարած փոխանցումը, ինչից հետո հաշիվը դարձավ 2:0։ Հիշեցնենք, որ հանդիպման 15-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր հենց Բիչախչյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Պոգոն Շեցինն» ընկերական հանդիպման շրջանակում մրցում է ուկրաինական «Զարիայի» դեմ։ Հանդիպման 15-րդ րոպեին «Պոգոնի» կազմից աչքի ընկավ թիմի նորեկ, հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` բացելով խաղի հաշիվը։ Հիշեցնենք, որ Վահանն աչքի էր ընկել նաև իր նորամուտի խաղում և գրավել էր շվեյցարական «Ցյուրիխի» դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 20:00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մինչ այս երկու երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Պոդգորիցայում կայացած խաղում 4:1 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում ՀՖՖ պաշտոնականկայքը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կկայանա 2022 թ. մարտի 29-ին` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում: Նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցություններն ընկերական ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այդ հանդիպումը, ամենայն հանավանակությամբ, կկայանա Երևանում՝ մարտի 25-ին: Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Մրսուլ Պարկ» մարզադաշտում «Բարսելոնան» ու «Բոկա Խունիորսն» ընկերական հանդիպում անցկացրին, որը նվիրված էր արգենտինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնային։ Հանդիպման հիմնական ժամանակի ընթացքում կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով. 50-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց Ֆերրան Յուտգլան, իսկ 77-րդ րոպեին «Բոկայի» պատասխան գնդակը խփեց Էզեկիել Սեբալիոսը։ Հաղթողի համար կողմերն իրացրին 11-մետրանոցներ, իսկ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայարաքաղաք Էր Ռիյադի «Մրսուլ Պարկ» մարզադաշտում «Բարսելոնան» ու «Բոկա Խունիորսն» ընկերական հանդիպում կանցկացնեն` խաղարկելով «Մարադոնայի գավաթը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ից, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն օրեր առաջ Բրազիլիայի Մասեյո քաղաքում ցուցադրական հանդիպման է մասնակցել։ Ռոնալդինիոյի ընկերների թիմը մրցել է բրազիլացի հանրահայտ կատակերգու դերասան Կարլինոս Մայայի ընկերների թիմի դեմ` հաղթելով 9:5 հաշվով։ Ինքը` Ռոնալդինիոն, դարել է երեք գոլի հեղինակ և մեծապես նպաստել իր թիմի հաղթանակին։ Հանդիպումից հետո բրազիլացի ֆուտբոլիստը խփած գոլերի տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր պաշտոնական […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023