Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը մեկնել է Շվեյցարիա՝ Սեն Գալեն քաղաք՝ պատրաստվելու մարտի 25-ին աշխարհի 2022 թ․ առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ մարտի 22-ին Շվեյցարիայում անցկացրել է իր առաջին մարզումը, որը տեղի է ունեցել Ուցվիլ քաղաքի մարզումային համալիրում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ: Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին […]
Ավելին
#Interfootball-ի հերթական տեսանյութի շրջանակում կներկայացնենք Հայաստանի հավաքականի պատմության լավագույն թոփ-30 գոլերը․ Հենո, Արազ, Մարկոս, Գևորգ Ղազարյան։ Կարճ ասած՝ հայկական հրաշքները։ Հաճելի դիտում!!! Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հունաստանի Սուպերլիգան ներկայացնող «Լամիա» ակումբի պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է Կիպրոսի ԱԵԼ-ը ներկայացնող հայազգի կիսապաշտպանի Գևորգ Ղազարյանին: Ավելի վաղ Interfootball.am-ի աղբյուրներից հայտնի էր դարձել, որ վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Լամիան» Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 11 միավոր և 14 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 13-րդ […]
Ավելին
Interfootball-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի և Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը։ 32-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը հանդես կգա հունական Սուպերլիգան ներկայացնող «Լամիա» ակումբի կազմում։ «Լամիան» Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 11 միավոր և 14 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 13-րդ […]
Ավելին
Լևոն Պաչաջյանը 2000-ականներին հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, ով 2007 թվականին նույնիսկ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ տևական ժամանակ ազգային հավաքականում կայուն տեղ ուներ, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 38 հանդիպում՝ խփելով 2 գոլ։ Այժմ Լևոնը 37 տարեկան է, սակայն չի դադարում ֆուտբոլ խաղալ և հաճույք ստանալ իր սիրած մարզաձևից՝ հանդես գալով շվեդական […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:  Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը՝ ժամը 18:00։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Սարգիս Ադամյան – «Հոֆֆենհայմ» Վբեյմար Անգուլո – «Գանձասար-Կապան» Էգար Բաբայան – «Հոբրո» Խորեն Բայրամյան – «Ռոստով» Վահան Բիչախչյան – «Ժիլինա» Տիգրան Բարսեղյան – «Աստանա» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի […]
Ավելին
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հյուրընկալվել էր Վրաստանի ընտրանուն։ Մեր տղաները կարողացան 1։2 հաշվով ծանր հաղթանակ տանել և իր խմբում առաջին հորիզոնականը գրավելու հնարավորությունը պահպանել։ Խոակին Կապառոսի սաներին հաղթանակ պարգևեցին Գևորգ Ղազարյանի և Սարգիս Ադամյանի գոլերը, իսկ Վրաստանի հավաքականի միակ գնդակը հեղինակեց Վալերի Կազաիշվիլին, ով հստակ իրացրեց 11 […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մրցում է Վրաստանու ընտրանու դեմ։ Հանդիպման 33-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը առաջ մղեց մեր ընտրանուն և առաջին կեսից հետո դեռևս հաղթում ենք 0։1 հաշվով։
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023