Դեկտեմբերի 20-ին կայացած ԱՊԼ 14-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիդս» (6:2) հանդիպման ժամանակ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինայը խաղի արդեն 3-րդ րոպեին դուբլ էր գրանցել իր ակտիվում։ Սա անգլիական Պրեմիեր լիգայի պատմության մեջ երբևէ գրանցված ամենաարագ դուբլն էր։ Այդ մասին տեղեկացնում է OptaJoe-ն։ Հիշեցնենք, որ այս հաղթանակի շնորհիվ մանչեսթերյան ակումբի տղաները վաստակեցին 26 միավոր և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մնաչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ Մանկունյական ակումբը, պարզապես, տպավորիչ հանդիպում անցկացրեց՝ հաղթելով 6։2 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմում հիանալի հանդիպում անցկացրին Բրունո Ֆերնդանեշն ու Սքոթ Մաքտոմինայը։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հաշվին գրանցեցին երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։ Օլե-Գունար Սուլշերի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Ցլերի» համար հանդիպումը պարզապես հիանալի մեկնարկեց, քանի որ 2-րդ րոպեին Անխելինիոն, իսկ 13-րդ րոպեին Ամադու Այդարան գրավեցին Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։ Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսը Յուլիան Նագելսմանի սաները գրեթե կատարյալ անցկացրին և նույնիսկ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2020 թվականի տարվա թիմում ընդգրկվելուն հավակնող 50 ֆուտբոլիստների ցուցակը։ Տարվա թիմում ընգրկվելուն հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Անտոնի Լոպեշ («Լիոն»), Կեյլոր Նավաս (ՊՍԺ), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») Պաշտպաններ – Դավիդ Ալաբա, Յոզուա Կիմիխ, Ալֆոնսո Դևիս (բոլորը՝ «Բավարիա»), Պրեսնել Կիմպեմբե, Խուան Բերնատ (երկուսն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Սաութհեմպտոնին»։ Հանդիպման 33-րդ րոպեի դրությամբ «սրբերը» անակնկալ էին մատուցում և հաղթում էին 2։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձավ Յան Բեդնարեկն ու Ջեյմս Վորդ-Պորուսը։ Երկրորդ խաղակեսում մանկունյական ակումբը բեկեց խաղի ընթացքը և գերկամային հաղթանակ տարավ պինդ կորիզ համարվող մրցակցի նկատմամբ։ Նախ Բրունո Ֆերնանդեշը 59-րդ րոպեին կրճատեց հաշվի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Իստամբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին հիանալի «կրակոցով» բացեց Բրունո Ֆերնանդեշը, ով այս խաղում ընդհանուր առմամբ խփեց երկու գնդակ։ Հավելենք միայն, որ Ֆերնանդեշը «Յունայթեդ» տեղափոխվելուց ի վեր 35 խաղում ստեղծել է արդեն 34 գոլ՝ դառնալով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Հանդիպումը մեկնարկեց փարիզյան ակումբի առավելությամբ, ինչն էլ նպաստեց, որ Թոմաս Տուխելի սաները 11-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Նեյմարը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Լայպցիգն» ուներ տոտալ առավելություն խաղային բոլոր ասպեկտներում և թույլ չէր տալիս «Պարի Սեն-Ժերմենի» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Էվերտոնին»։ Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեցին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները, իսկ գոլի հեղինակ դարձավ Բերնարդը։ Նախքան ընդմիջման գնալը Օլե-Գունար Սուլշերի թիմը ոչ միայն հավասարեցրեց , այլև առաջ անցավ հաշվի մեջ։ Դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։ Երկրորդ խաղակեսում էլ մանկունյական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը և հնարավորություն […]
Ավելին
ԱՊԼ-ում «մեծ վեցնյակի» թիմերի գերակշռող մասը հիմնականում չեն խաղում հատուկ «10 համարով», այսինքն տակտիկական սխեման այնպես է, որ ընդգծված ենթահարձակվողը կարող է լինել, կարող է չլինել՝ կախված մարզչից։ Օրինակ Յուրգեն Կլոպպի 4-3-3- ը վերածվում է 4-2-3-1-ի՝ հիմնականում կախված Ռոբերտո Ֆիրմինոյի դիրքից։ Նույնը անում է Պեպ Գվարդիոլան, բայց այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» չափազանց շատ է կախված […]
Ավելին
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Արդեն կայացել է 8 հանդիպում և այժմ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։ E խմբի երկու խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի։ Տուրի կենտրոնական խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Բացարձակ հավասար խաղում կողմերն այդպես էլ որևէ դարպասի գրավում չարձանագրեցին, իսկ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։ Չեմպիոնների լիգայի շրջանակում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026