Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Չելսիին»։ Պարզվում է` այդ պարտության պատճառով «զինագործները» պատմական հակառեկորդ են սահմանել։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, լոնդոնյան ակումբն իր 118-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ մրցաշրջանն սկսում է երկու անընդմեջ պարտությունով և չխփած որևէ գնդակով։ Բացի դրանից, 1992 թ. ի վեր առաջին անգամ «Արսենալը» […]
Ավելին
«Բրենթֆորդի» ու նրա սեփականատիրոջ պատմությունը յուրահատուկ է ամեն ինչով։ Օրինակ, որ աշխատանքը, հավատը, նորից աշխատանքը ու նորից հավատը դրական արդյունքի լավագույն գրավականն են։Պատկերացրեք` դուք մանկուց մի ակումբի եք երկրպագում, որը երբեք թոփերից չի եղել, վերջին անգամ բարձրագույն լիգայում խաղացել է, երբ ոչ միայն դուք, այլև ձեր ծնողները ծնված չեն եղել։ Եվ այսպես, տարիներ անց դուք […]
Ավելին
Մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց ԱՊԼ-ում նորամուտը նշող «Բրենթֆորդի» դեմ։ «Բրենթֆորդի» ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին մեկնարկել խաղը և արդեն 12-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Բրայան Մբեումոյի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ «Մեղուների» ակտիվությունն իր արդյունքը տվեց արդեն 22-րդ րոպեին, երբ Սերխի Կանոսը հարձակման ձախ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» նախամրցաշրջանային ընկերական հանդիպում է անցկացրել անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Բերնթֆորդի» դեմ. գրանցվել է 2:2 հաշիվը։ Հանդիպման 50-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմում ընթացքից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Անդրեաս Պերեյրան` հաշիվը դարձնելով 2:1` հօգուտ «Յունայթեդի»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է 2021/22 մրցաշրջանի ամբողջական խաղացանկը։ Նոր մրցաշրջանը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 14-ին, իսկ 1-ին տուրում միանգամից լինելու է թոփ հանդիպում. «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցելու է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ 1-ին տուրում կայանալու են նաև հետևյալ հանդիպումները. «Բրենթֆորդ» – «Արսենալ» «Բյորնլի» – «Բրայթոն» «Էվերտոն» – «Սաութհեմպտոն»։ «Լեսթեր» […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցավ անգլիակամ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բրենթֆորդն» ու «Սուոնսին»։ «Բրենթֆորդի» ֆուտբոլիստները հանդիպումը բական ակտիվ մեկնարկեցին և արդեն 20-րդ րոպեին ստացան երկու գնդակի առավելություն։ Նախ 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իվան Թոնին, ապա 20-րդ րոպեին այն կրկնապատկեց Էմիլիանո Մարկոնդենսը։ Հետագայում «Սուոնսիի» ֆուտբոլիստները փորձեցին ինչ-որ կերպ բեկել հանդիպան […]
Ավելին
Անգլիական Չեմպիոնշիփի 44-րդ տուրի շրջանակում «Վոթֆորդը» «Վիկարիջ Ռոուդ» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց «Միլոուլին», իսկ հաղթական գնդակը խփեց Իսմայիլա Սարը։ Այդ հաղթանակի շնորհիվ «Վոթֆորդը» վաստակեց 88 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց Պրեմիեր լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր։ Ակումբը ներկա պահին զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, որից ցածր այլևս չի կարող նահանջել։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի գավաթի պաշտոնական կայքը, կայացել է 1/16 եզրափակչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» «Չելթենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Քրոուլի Թաուն» «Սուոնսի» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Սաութհեմպտոն»/«Շրուսբերի Թաուն» – «Արսենալ» «Բարնսլի» – «Նորվիչ» «Միլլոուլ» – «Բրիսթոլ Սիթի» «Չորլի» – «Վուլվերհեմպտոն» «Բրայթոն» – «Բլեքպուլ» «Ուիքոմ Վոնդերս» – «Տոտենհեմ» «Ֆուլհեմ» […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամաբ տարած հաղթանակից հետո (0։2) « Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի ցուցադրած խաղի և «Տոտենհեմի» դեմ կայանալիք եզրափակչի մասին։ «Տղաները պատրաստ էին այս խաղին և հրաշալի հանդիպում անցկացրին։ Մենք մի քիչ գցեցինք խաղի տեմպը երկրորդ խաղակեսում, քանի որ «Չելսիի» դեմ կայացած խաղից […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դարձել է երրորդ մարզիչը, ում գլխավորած երեք տարբեր ակումբներ դուրս են եկել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ։ Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը այդ նվաճմանն էր հասել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» ղեկին։ Այդ մասին տեղեկացնում է OptaJoe-ն։ Մինչ այդ նման արդյունք են գրանցել մարզիչներ Ռոն Ատկինսոնը («Մանչեսթեր Յունայթեդ», «Շեֆիլդ Ուենսդեյ», «Աստոն Վիլլա») և […]
Ավելին
1 4 5 6 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023