Չելսին մեծ դժվարությամբ կոտրեց Բրենթֆորդի դիմադրությունը🎥

Չելսին մեծ դժվարությամբ կոտրեց Բրենթֆորդի դիմադրությունը🎥

16/10/2021 - 22:46

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից «Չելսիի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և գնդակին ավելի շատ էին տիրում, սակայն խաղի առաջին իրական գոլային պահն ստեղծեցին տանտերերը. 21-րդ րոպեին Բրայան Մբեումոյի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը` 45-րդ րոպեին, «ազնվականները» կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով բացեցին խաղի հաշիվը. աչքի ընկավ Բեն Չիլվելը։

Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցավ Թոմաս Ֆրանկի սաների առավելությամբ, ովքեր ունեցան բազում գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չկարողացան խփել պատասխան գնդակը։

Միայն երկրորդ 45 րոպեների ընթացքում «թոշակառուների» դարպասապահ Էդուարդ Մենդին 7 սեյվ կատարեց` մեծապես խթանելով իր թիմի հաղթանակին։

Ի վերջո, Թոմաս Տուխելի թիմը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Հատկանշական է, որ «կապույտները» հաղթեցին կատարած միակ դիպուլ հարվածի շնորհիվ։

Այսպիսով, այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 19 միավոր և վերադարձավ Պրեմիեր լիգայի 1-ին հորիզոնական։

«Բրենթֆորդն» էլ մնաց նախապես վաստակած 12 միավորով, որը համապատասխանում է 7-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023