Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Սաութհեմպտոնը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Ռալֆ Հազնհյութլի սաներն ունեին տարածքային և խաղային բավական լուրջ առավելություն և մրցակցի դարպասն ուղարկեցին 3 անպատասխան գնդակ: «Սրբերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Նաթան Ռեդմոնդը, մեկ գնդակ էլ գրանցվեց Մուսա Ջենեպոյի անվան դիմաց։ Հատկանշական է, […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Անգլիայի գավաթի թվիթերյան էջից, կայացել է FA Cup-ի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Սաութհեմպտոն» «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Չելսի» – «Շեֆիլդ Յունայթեդ» Տեղեկացնենք, որ քառորդ եզրափակչի հանդիպումերը կկայանան մարտի 20-ին և 21-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Էվերտոնի» պաշտոնական կայքից, «իրիսները» գնել են Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգի տրանսֆերային իրավունքները։ Մերսիսայդցիների և 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում նորվեգացին «Բորնմութի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությոմբ։
Ավելին
Հունվարի 26-ին կայացավ Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի 2020/21 խաղարկության 1/16 եզրափակչի վերջին դիմակայությունը, որի շրջանակում «Բորնմութը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց Երկրորդ լիգան (խմբ․՝ նշանակության 4-րդ դիվիզիոնը) ներկայացնող «Քրոուլի Թաունին»։ Ջեյսոն Թինդալի թիմին հաղթանակ պարգևեցին Ջեք Վիլշերն ու Ջոշուա Քինգի գոլերը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Թոմ Նիքոլսը։ Այս խաղից հետո ձևավորվեցին մրցաշարի 1/8 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» և «Վեսթ Հեմի» նախկին կիսապաշտպան Ջեք Վիլշերի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայամանագիրը նախատեսված է 2021 թվականի հունիսի 30-ը, այսինքն՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Կիսապաշտպանը «Արսենալի» սան է, որի կազմում նորամուտը նշել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի գավաթի պաշտոնական կայքը, կայացել է 1/16 եզրափակչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» «Չելթենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Քրոուլի Թաուն» «Սուոնսի» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Սաութհեմպտոն»/«Շրուսբերի Թաուն» – «Արսենալ» «Բարնսլի» – «Նորվիչ» «Միլլոուլ» – «Բրիսթոլ Սիթի» «Չորլի» – «Վուլվերհեմպտոն» «Բրայթոն» – «Բլեքպուլ» «Ուիքոմ Վոնդերս» – «Տոտենհեմ» «Ֆուլհեմ» […]
Ավելին
Անցնող օրերին Անգլիայում կայացել են Լիգայի գավաթի 1/32 եզրափակչի բոլոր հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները․ «Ռեդինգ» 0։1 «Լութոն Թաուն» «Միլլոուլ» 3։1 «Չելտենհեմ» «Միդլսբրո» 0։2 «Բարնսլի» «Գիլինգհեմ» 1։1 (11 մ – 5։4) «Քովենթրի Սիթի» «Դերբի Քաունթի» 1։2 «Պրեսթոն» «Ֆիլտվուդ» 2։1 «Փորթ Վեյլ» «Օքսֆորդ Յունայթեդ» 1։1 (11 մ – 0։3) «Վոթֆորդ» «Նյուփորթ» 1։0 «Քեմբրիջ Յունայթեդ» […]
Ավելին
Անցնող օրերին բավականին հետաքրքիր տրանսֆերներ են իրականացվել, որոնք չեն վրիպել մեր աչքից։ Այժմ կներկայացնենք դրանցից մի քանիսը։ Պաբլո Մաֆեո «Շտուտգարտ» -> «Ուեսկա», վարձակալություն Թվում է՝ սովորական տրանսֆեր է․ իսպանացի 23-ամյա պաշտպանը մի ակումբից վարձակալությամբ տեղափոխվել է մեկ այլ ակումբ, սակայն կար մի ժամանակ, երբ Պաբլո Մաֆեոն համարվում էր իսպանական ֆուտբոլի ամենահեռանկարային պաշտպաններից մեկը։ Պաբլո Մաֆեոն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լրջորեն ամրապնդել կազմը: «Քաղաքաբնակներն» արդեն երկու տրանսֆեր ավարտին են հասցրել։ Նրանք 43․5 մլն եվրոյի դիմաց «Բորնմութից» ձեռք բերեցին կենտրոնական/ձախ պաշտպան Նաթան Ակեին, իսկ «Վալենսիայի» 20-ամյա աջ վինգեր Ֆերրան Տորեսի տրանսֆերն արժեցավ մոտ 23 մլն եվրո։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, մանկունյական ակումբը, բացի այդ տրանսֆերներից, մտադիր է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը ավարտին հասցրեց նաև «Բորնմութի» պաշտպան Նաթան Ակեի տեղափոխությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա հոլանդացի պաշտպանի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր, իսկ խաղացողի տրանսֆերի դիմաց վճարվել է 45․3 մլն եվրո։ Նաթան Ակեն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
1 4 5 6 7 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023