«Արսենալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Գաբրիել Մարտինելին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որի սկաուտներն ԱԱ-2022-ի ընթացքում հետևել են նրա խաղին Բրազիլիայի հավաքականի կազմում։ Նշվում է, որ «բլաուգրանան» բավական լավ կարծիք ունի երիտասարդ ֆուտբոլիստի մասին և լիարժեք տիրապետում է նրա ապագայի վերաբերյալ ծրագրերին։ Աղբյուրի […]
Ավելին
«Պալմեյրասի» պատանի հարձակվող Էնդրիկը շարունակում է մնալ գրեթե բոլոր եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ 16-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Չելսին», ՊՍԺ-ն, «Լիվերպուլը» և այլ ակումբներ։ Մեկ ամիս առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ բրազիլացի ֆուտբոլիստի համար հիմնական պայքարը մղվելու է «Ռեալի», «Չելսիի» և ՊՍԺ-ի միջև, սակայն, ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո […]
Ավելին
«Բարսելոնան» դեռևս նոյեմբերի 9-ին իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում 2:1 հաշվով հաղթել է «Օսասունային»։ Այդ հանդիպման 31-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից կարմիր քարտով պատժվեց Ռոբերտ Լևանդովսկին, ով հանդերձարան տանող ճանապարհին նաև անվայելուչ ժեստ է ցույց տվել գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին։ Հանդիպումից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն լեհ ֆուտբոլիստին որակազրկեց 3 խաղով։ Կարգապական կոմիտեի […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է ամպարնդել հենակետայի կիսապաշտպանի գոտին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանան» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի ծառայություններով։ Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, չնայած կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին անձամբ ցանկանում է իր թիմում տեսնել հենց բելգիացի ֆուտբոլիստին, «կապտանռնագույնների» ղեկավարությունը, հնարավոր է, հրաժարվի նրան ձեռք բերելու մտքից։ Խնդիրն այն է, որ 25-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված չէ կարիերան […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցում է Ավստրալիայի ընտրանու դեմ։ «Ալբիսելեստեի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին, ով անցկացնում է կարիերայի 1000-րդ հանդիպումը։ Նախորդ 999 խաղերում Մեսսին խփել է 788 գոլ և կատարել 385 գոլային փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է Լեո Մեսսիի` կատալոնակամ ակումբ հավանական վերադարձի մասին. «Եթե Մեսսին ցանկանա, ապա, իհարկե, ինչ-որ պահի կարող է վերադառնալ «Բարսա»։ Ո՞վ չէր ցանկանա մարզել նրան. նա դեռ լավագույնն է։ Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես շարունակում է մնալ մոլորակի թոփ-3-5 խաղացողների թվում»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։ Հիշեցնենք, […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին. ««Բարսան» ֆինանսական տեսանկյունից այժմ գտնվում է վերականգնման փուլում։ Մենք շուտով կհասնենք մինչհամաճարակային մակարդակին և ֆինանսապես կդառնանք աշխարհի ամենակայուն ակումբներից մեկը»,- 60-ամյա խոսքերը մեջբերում է Rac1-ը։ Լապորտան հավելել է նաև, որ եթե ակումբի եկամտին ավելանա նաև Սուպերլիգայից ստացված գումարները, ապա «տնտեսական բարելավումն էլ ավելի զգալի կլինի»։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բյանկոներիները» տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեցին` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոյզե Քինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արկադիուշ Միլիկը։ Նշենք, որ թուրինյան ակումբն Ա սերիայի շրջանակում տոնեց 6-րդ անընդմեջ «չոր» հաշվով հաղթանակը։ «Ծեր սինյորան» Ա […]
Ավելին
Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ «Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Մանուել Նոյեր («Բավարիա), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Իսպանիա), Կևին Տրապ («Այնտրախտ») Պաշտպաններ – Արմել Բելա-Կոչապ («Սաութհեմպտոն», Անգլիա), Մաթիաս Գինտեր, Քրիստիան Գյունտեր (երկուսն էլ` «Ֆրայբուրգ»), Թիլո Կերեր («Վեսթ Հեմ», […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Օսասունայի» նկատմամբ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին. «Ես շատ հպարտանում եմ իմ թիմով։ Հանդերձարանում ընտանեկան մթնոլորտ է։ Այս խաղում ամեն ինչ մեր դեմ էր. արագ բաց թողած գոլ, մրցավարական որոշում, մնացինք 10 հոգով… Մենք շատ գրագետ խաղացինք և […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023